Արագածոտնի թեմի առաջնորդի և դիվանապետի գործը. Դատական նիստի հիմնական դրվագները
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ իմ, որպես Արագածոտնի թեմի առաջնորդ, և իմ դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու սպասավոր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը։ Հիշեցնեմ, որ ըստ մեղադրանքի՝ ես, որպես Արագածոտնի թեմի առաջնորդ, հոգևորականներին հարկադրել եմ մասնակցել Փաշինյանի դեմ կազմակերպված հավաքներին, իսկ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին նրանց հրահանգել մասնակցել ընտրություններին […]











