«Հայաստան» դաշինքը պահանջում է դադարեցնել Հակոբ Մովսեսի լիազորությունները՝ ՀՌՀ անդամի կարգավիճակը խախտելու համար
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու պահանջով «Հայաստան» դաշինքը շրջանառության մեջ է դրել նրան ՀՌՀ անդամի լիազորություններից զրկելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորների կարծիքով՝ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը, ինչը Սահմանադրությամբ սահմանված է։ Նախագծում նշված է, որ Հակոբ Մովսեսն Առաջին լրատվականին տված հարցազրույցում Հայ հեղափոխական դաշնակցությանը […]











