Հայ կին մարտիկները պնդում են, որ ջիհադիստական խմբավորումների հարձակումները քրդերի դեմ ցեղասպանության շարունակությունն են
Ռոջավայի (Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում գտնվող ինքնահռչակ քրդական ինքնավար շրջան) վրա իրականացվող հարձակումների ֆոնին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալների կողմից իրականացվող գործողությունները, որոնք որակվում են իբրեւ մարդկության դեմ հանցագործություններ, ստիպել են Կանանց պաշտպանության ստորաբաժանումների (YPJ) մարտիկներին հստակ դիրքորոշում կայացնել։ Առաջնագծում կանգնած կանայք վերահաստատում են իրենց վճռականությունը՝ պաշտպանելու ոչ միայն իրենց, այլեւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների նվաճումները։ […]











