Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12 կիլոմետրանոց հատված են սահմանազատել, սակայն մինչ օրս պաշտոնական կողմերից չի ներկայացվել գործընթացի ամբողջական պատկերը։ Ուղղակիորեն արբանյակային թարմացված պատկերների վրա հիմնվելով՝ մենք ստեղծել ենք քարտեզ, որը ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունեցել Տավուշում։
Սահմանագծումն ու սահմանազատումը իրականացվել են մի քանի տարածքներում, որոնք նշված են կարմիր գծով։ Այդ հատվածներում տեղադրված է փշալարերով ցանկապատ։ Այս գործընթացի արդյունքում տեղի են ունեցել տարածքային փոփոխություններ։
Ադրբեջանին զիջված տարածք
Մուգ շագանակագույն գիծը ցույց է տալիս Հայաստանի զինված ուժերի կողմից նախկինում վերահսկված տարածքը, որը զիջվել է Ադրբեջանին։
«Չեզոք գոտի»
Բաց շագանակագույն գույնը ցույց է տալիս «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության դիրքերի միջև ընկած տարածքը, որը նույնպես անցել է Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ։
Հայաստանին անցած տարածք
Մուգ կանաչով նշված է Բերքաբերի հատվածում գտնվող գոտին, որը նախկինում վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն անցել է Հայաստանին։ Այդտեղ Բաքուն հետ քաշվել է միակ դիրքից և մի փոքր նահանջել դեպի հյուսիս։ Բաց կանաչ գույնի վրա սպիտակ գծերով նշված են «չեզոք» գոտիները (2 հատված), որոնք դելիմիտացիայից հետո անցել են ՀՀ լիակատար վերահսկողության տակ։
Տարածքային փոփոխությունները
Արդյունքում, մոտավորապես 5.9 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի, իսկ 0.5 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք՝ ՀՀ վերահսկողության տակ։
Հարցեր և պաշտոնական պատասխանները
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախկինում փաստացի հրաժարվել էր մեկնաբանել այս դիրքից հետքաշվելու փաստը։ Մենք ուղարկել ենք հարցում փոխվարչապետ և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ հետևյալ հարցերով.
1. Դիրքի դուրսբերումը համաձայնեցվե՞լ է սահմանազատման ընթացքում։
2. Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված։
3. Ադրբեջանը ներկայացրե՞լ է այդպիսի պահանջ։
4. Արդյոք այլ սահմանային փոփոխություններ եղել են սահմանազատման ենթակա հատվածներից։
5. Արդյոք Ներքին Ոսկեպարի մի հատվածը չի ցանկատապվել։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ «Ներկայացրած հարցադրումների վերաբերյալ տրվել են պաշտոնական պարզաբանումներ և հավելյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։ Սակայն, ինչպես նշված է, հարցերի պարզաբանված պատասխաններ չեն տրվել, և հարցերը մնում են բաց։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը։

