Իմ կարծիքով, արվեստը և կինոն ներկայիս իրավիճակում չունեն ուղղակի ազդեցություն հասարակական տրամադրությունների կամ քաղաքական իրականության վրա։ Սակայն, ընդհանուր առմամբ, դրանք մեծ ազդեցություն ունեն հասարակության ձևավորման կամ, առնվազն, դրան մասնակցելու առումով։
Այս հայացքը ձևավորել եմ՝ վերլուծելով Հայաստանի ներկա իշխանության քաղաքականությունը, ազգային խորհրդանիշների և պատմական հիշողության դեմ ընթացող որոշակի գործընթացները, ինչպես նաև մտավորականության դերը։
Իհարկե, կոնկրետ այս պահին դա կարող է ամենաակտուալ թեման չլինել, բայց այն, ինչ մենք ունենք այսօր, նաև նախորդ երկար տարիների արվեստի և մշակույթի արդյունքն է։ Չենք պետք է փորձենք վատաբանել։ Ունենք այն, ինչ ունենք։ Եղել է և՛ լավը, և՛ վատը, բայց ընդհանուր առմամբ մենք գործ ունենք այն հասարակության հետ, որն ավելի քան 30 տարի ձևավորել են վատ սերիալները, «Կիսաբաց լուսամուտները» և այլ նմանատիպ ծրագրեր։
«ԿՎՆ»-ը, օրինակ, վատ բան չի, այն լավ բան է։ Սխալ է մի շտամպ դնել, որ եթե ինչ-որ բան «ԿՎՆ» է, ուրեմն այն վատ է։ Չէ, «ԿՎՆ»-ը վատ բան չի, պարզապես ամբողջ հարցն այն է՝ ի՞նչ ես ստեղծում դրանից բացի, ի՞նչ մշակույթ ես ստեղծում, ի՞նչ կինո ես ստեղծում, ի՞նչ սերիալներ ես նկարահանում, ի՞նչ հաղորդումներ ես ստեղծում։ Եթե այդ ամբողջն է «ԿՎՆ», դա վատ է։
Այս տեսակետը կապված է նաև պետական քարոզչության հետ։ Ես չեմ համարում վատ բան բառի լավ իմաստով պետական քարոզչությունը, երբ այն տալիս է ճիշտ և լավ հայրենասեր արժեքներ։ Իմ հորեղբոր՝ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի և հոր՝ մեծանուն ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի գործի շարունակողն ես, և դա լավ բան է, ոչ թե վատ։
Սակայն ամենակարևորը, իմ կարծիքով, այն է, թե ովքեր են այդ քարոզչությունը մշակող մարդիկ, ինչ որակ են նրանք տալիս։ Ինչպես ասում եմ, հարցը միշտ լավի և վատի, որակի և դրա բացակայության մեջ է։
Եթե 30 տարի տվել են այն, ինչ տվել են, ձևավորվել է այն հասարակությունը, որը ձևավորվել է։ Հիմա, երբ ասում են՝ «ասֆալտն ավելի կարևոր է մարդկանց համար, քան Արցախը կամ հայրենիքը», ես հարցում եմ՝ ի՞նչ մեղք ես կրում դրա համար։ Գուցե 30 տարի պետք է մարդկանց մեջ մտցնեիք այն զգացողությունը, որ Արցախն է կարևոր, հայրենիքն է կարևոր, ոչ թե ասֆալտը։
Արվեստի գործիչը սկզբունքորեն սխալ է համարում իշխանության բերած օրակարգը քննարկելը, սակայն ցանկանում է տեսնել Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած գաղափարներին հակադրվող գաղափարներ։ Եթե շարունակվի այս գաղափարի մենաշինությունը, և դրան հակադրվող ոչ մի բան չլինի, երբ մեր մշակույթը, թատրոնը, կինոն, հեռուստաընկերություններ այսօր «հավսար-զգաստ» անելով՝ սկսեն դա սրսկել, իհարկե, մեկ-երկու սերունդ հետո կասեն՝ ի՞նչ Արարատ, ինչի՞ մասին է խոսքը, մենք Արագած ունենք։
Այսպիսով, արվեստը և մշակույթը պետք է ձևավորեն հայ ազգային ինքնությամբ մարդուն, որը նաև քաղաքացի է։ Եթե չկա հակազդեցություն, վատ քարոզին չկա դրական ազդեցությունը՝ որպես դրան հակադրվող բան, մենք կունենանք այն արդյունքը, ինչի մասին ասացի։

