նորություններ

Հետընտրական Հայաստանը. Ի՞նչ է պետք անել, երբ ճիշտ ես, բայց չես հաղթում

855df0e56c52bc3cfc6a

Հետընտրական Հայաստանում գրեթե ոմանք չեն խոսում մեկ հարցի մասին։ Բոլորը կենտրոնացած են այն հարցի վրա, թե արդյոք ընտրությունները լեգիտիմ էին, թե՞ ոչ։ Սա, անկասկած, կարևոր հարց է։ Բայց կա շատ ավելի կարևոր հարց. իսկ եթե ընդդիմությունը ճիշտ է, հետո՞ ինչ։

Քաղաքականության մեջ ճիշտ լինելը և հաղթելը նույն բանը չեն։ Կարող ես ունենալ ամենաուժեղ փաստարկները, համոզված լինել, որ բարոյապես ճիշտ կողմում ես, և միևնույն ժամանակ չհասնել քաղաքական արդյունքի։ Հենց այստեղ է սկսվում հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական խնդիրը։

Այսօր լեգիտիմության հարցը դարձել է հետընտրական Հայաստանի առանցքային քաղաքական թեմաներից մեկը։ Գրեթե ամբողջ ընդդիմությունը եկել է նույն եզրակացության՝ ընտրությունները լեգիտիմ չեն եղել։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ քաղաքական դիրքորոշում։ Իսկ յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշում ենթադրում է քաղաքական հետևանք։ Եթե ընտրությունները լեգիտիմ չեն եղել, ապա ի՞նչ է բխում դրանից։

Համակարգը չի փոխվում այն պահին, երբ ընդդիմությունը հայտարարում է նրա ապալեգիտիմության մասին։ Համակարգը փոխվում է այն պահին, երբ հասարակության համար գործող իշխանությունը դադարում է լինել ապագայի կրողը, իսկ ընդդիմությունը դառնում է այդ ապագայի համոզիչ ներկայացուցչը։

Եթե ընդդիմությունը չի դառնում այդ ապագայի համոզիչ ներկայացուցչը, ապա ժամանակը սկսում է աշխատել իշխանության օգտին։ Քաղաքագիտության մեջ գոյություն ունի մի երկաթյու օրենք. ապալեգիտիմացումը, որը չի վերածվում քաղաքական գործընթացի, ժամանակի ընթացքում սկսում է լեգիտիմացնել հենց այն համակարգը, որի դեմ ուղղված է։

Յուրաքանչյուր օր, երբ ապալեգիտիմացման թեզը չի վերածվում քաղաքական գործողության, համակարգը սկսում է վերականգնվել։ Մարդիկ վերադառնում են իրենց առօրյային, իջնում է քաղաքականացվածության էներգիան և քաղաքականությունը աստիճանաբար դուրս է մղվում նրանց առաջնահերթություններից։ Հետևաբար ընդդիմության գլխավոր խնդիրը ոչ թե երեկվա ընտրություններն են, այլ վաղվա Հայաստանը։

Շատերը նայում են միայն թվերին։ Մոտ 700 հազար ձայն՝ իշխանությանը։ Մոտ 600 հազար ձայն՝ ընդդիմությանը։ Եվ եզրակացնում են, որ տարբերությունը մոտ հարյուր հազար ձայն է։ Բայց քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն ձայների քանակը, այլ նաև դրանց կառուցվածքը։

Իշխանության շուրջ հավաքված ձայների մեջ, անկասկած, կան գաղափարական և անկեղծ աջակիցներ։ Սակայն կա նաև մի մեծ շերտ, որը կապված է հենց իշխանության կարգավիճակի հետ՝ վարչական ռեսուրս, պետական համակարգի հետ շահերի կապակցում, պաշտոնական կախվածություններ, կապիտալ կախվածություն, ուժային ազդեցություն, տեղեկատվական մանիպուլյատիվ գերակշռություն և հատկապես արտաքին լեգիտիմացման ռեսուրսներ։ Բայց այստեղ կա մեկ կարևոր նրբություն. այդ ռեսուրսի զգալի մասը պատկանում է ոչ թե կուսակցությանը, այլ իշխանությանը։ Այսինքն՝ այն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է իշխանական կարգավիճակը։

Հիմա նայենք մյուս կողմին։ Ընդդիմության շուրջ հավաքված մոտ 600 հազար ձայների գերակշիռ մասը ձևավորվել է բոլորովին այլ միջավայրում։ Դրանք հիմնականում քաղաքացիական, բողոքական և օրգանական ձայներ են։ Մարդիկ, որոնք իրենց ընտրությունը կատարել են ոչ թե համակարգի ներսում գտնվելու, այլ հաճախ հենց համակարգին հակառակ լինելու պայմաններում։ Սա որակապես այլ քաղաքական կապիտալ է, որը չի գովազդվում, որին արժանի ծավալի ազդեցություն չի տրվում և ցավոք թույլ է տրվել, որ իշխանությունը այն սննկացնի «ոչ օրգանական» լինելու նարատիվով։

Քաղաքական տեսանկյունից նման բազան հաճախ ավելի կայուն մեկնարկային հենարան է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Այն ձևավորվել է ոչ թե իշխանական հնարավորությունների, այլ համոզմունքների, սկզբունքների, արժեքների, դժգոհությունների և փոփոխության պահանջի շուրջ։ Այդպիսի աջակցությունը սովորաբար ավելի դժվար է հավաքվում։ Այդ իմաստով 600 հազարանոց օրգանական ընդդիմադիր բազան պարզապես մեծ թիվ չէ․ դա ահռելի քաղաքական կապիտալ է, որը կարող է լինել ավելի վստահելի մեկնարկային ռեսուրս, քան իշխանական կարգավիճակից զգալիորեն կախված 700 հազարանոց բազան։

Եվ այստեղ է թաքնված հետընտրական Հայաստանի գլխավոր քաղաքական ինտրիգը։ 700 հազարանոց իշխանական բազան և 600 հազարանոց ընդդիմադիր բազան նույն բնույթի և որակի ռեսուրսներ չեն։ Դրանք նույն թվաբանական հարթության վրա են, բայց ոչ նույն քաղաքական հարթության։ Մի դեպքում կարևոր է

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու