Այսօր՝ ապրիլի 30-ի երեկոյան, Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում «Արտեմիս 2» առաքելության անձնակազմի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան ռազմական պարտություն է կրել։ Հանդիպումը հեռարձակվել էր ուղիղ եթերով։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ թե որ հակամարտությունը կավարտվի առաջին՝ ԱՄՆ-Իրան պատերազմը, թե՞ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, նախագահը նշել է, որ դրանք կավարտվեն մոտավորապես նույն ժամանակ։
Այս հայտարարությունը հստակ նշանակում է, որ ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության ընթացքի վերաբերյալ փոխվել է։

