ԱՄՆ-ի ռազմական ռազմավարությունը՝ Ռուսաստանը որպես «կառավարելի սպառնալիք» և նոր աշխարհակարգի հարցերը
Հունվարի 23-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարության հիմնական ուղղությունները, որտեղ Ռուսաստանը գնահատվում է որպես ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների համար «մշտական, բայց կառավարելի սպառնալիք»։ Այս փաստաթղթում նշվում է, որ ուկրաինական պատերազմը ցույց է տվել, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է «ռազմական և արտադրական նշանակալի պահուստներ» և պատրաստվում է իր սահմանների մոտ տևական պատերազմի։ […]











