նորություններ

ԿԸՀ-ի որոշումը՝ քաղաքական իշխանության վերարտադրության մեխանիզմի օգտագործում

a21b59c4a3a

ԿԸՀ-ի կողմից 10/51 և 35/65 ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման որոշումը հասցրել է իրավաքաղաքական խորը փակուղի։ Այս որոշումը, թեև ձևականորեն հիմնված է ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի վրա, իրականում հարցում է ոչ թե ընտրողի կամքը, այլ 95-րդ հոդվածով ձևավորվող քաղաքական իրականությունը։

Ըստ օրենսդրության՝ ԿԸՀ-ն իր լիազորությունն ունի անվավեր ճանաչելու տեղամասի արդյունքները միայն այն դեպքում, երբ արձանագրված խախտումները դարձնում են անհնարին ընտրողների կամքի ճշգրիտ հաշվարկը։ Սա նշանակում է, որ ԿԸՀ-ն պետք է ապացուցեր, որ տվյալ տեղամասերում ընտրողների կամքը պարզելու համար տվյալներ չկային։

Սակայն, եթե ընդունենք այս վիճահարույց պնդումը, գործում է նաև օրենսգրքի 95-րդ հոդվածի տրամաբանությունը, որը պարզապես հաստատում է, որ յուրաքանչյուր տեղամասի արդյունքը անմիջական ազդեցություն ունի համապետական ընտրության վերջնական արդյունքի և մանդատների բաշխման վրա։ Հետևաբար, ԿԸՀ-ն, որպես իրապես անկախ մարմին, պետք է հասկանար, որ իր որոշումը պարզապես երկու տեղամասի հարց չէ, այլ որոշում, որն ազդում է Ազգային ժողովի ապագա կազմի վրա, քաղաքական ուժերի հարաբերակցության վրա և, հետևաբար, թե արդյո՞ք խորհրդարանում կհայտնվի ևս մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, թե՞ ոչ։

Այս պարագայում ԿԸՀ-ի որոշումը դառնում է ոչ թե ընտրողի իրավունքի պաշտպանության, այլ 95-րդ հոդվածով ձևավորվող քաղաքական արդյունքի վերափոխման գործիք։ Խոսքը այլևս ընտրական իրավունքի մասին չէ, այլ քաղաքական իշխանության վերարտադրության մեխանիզմի մասին։

Եթե Սահմանադրությամբ անկախ հռչակված պետական մարմնի՝ ԿԸՀ-ի որոշման արդյունքում քաղաքական օգուտ է ստանում բացառապես գործող իշխանությունը, եթե այդ որոշման հետևանքով թուլանում է ընդդիմադիր ներկայացվածությունը, եթե դրա արդյունքում պահպանվում է իշխանության քաղաքական մենաշնորհը, ապա ԿԸՀ-ն ամրապնդում է սեփական անկախության նկատմամբ հանրային անվստահությունը։

Ժողովրդավարական համակարգում ԿԸՀ-ի առաքելությունը պետք է լինի ժողովրդի կամքը հաշվարկելը, ոչ թե այն խմբագրելը կամ քաղաքական հավասարակշռությունը կարգավորելը։ Եթե վարչական որոշումների միջոցով հնարավոր է դառնում փոխել այն քաղաքական պատկերը, որը ձևավորվել է քվեատուփի մոտ, ապա դա արդեն ընտրությունների արդյունքների խեղաթյուրում է։

Երբ պետական ինստիտուտներն անցնում են կարմիր գծերն ու կորցնում են հանրային վստահության վերջին փշրանքները, սկսվում են այնպիսի քաղաքական գործընթացներ, որոնք միավորում են ընդդիմադիր դաշտը՝ նույնիսկ միմյանցից խիստ տարբերվող ուժերին։ Այս որոշումները կարող են դառնալ ընտրողի կամքի պաշտպանության շուրջ համախմբման ամենաուղղակի քաղաքական հետևանքը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու