Երեկոյան, մայիսի 8-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգում, «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրեց հանրահավաքի մասնակիցների հաշվարկը՝ օգտագործելով աերոնկարահանման տեխնոլոգիաներ։ Ըստ այդ հաշվարկի՝ 20:10-ի դրությամբ հանրահավաքի կենտրոնական վայրում և հարակից տարածքներում գտնվում էր շուրջ 5650 մարդ։
Հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված էր անհատական հաշվարկի վրա։ Ընդհանուր հաշվարկի մեջ չեն ներառվել այն մարդիկ, որոնք գտնվում էին հանրահավաքի հիմնական տարածքից դուրս՝ զբոսայգու ծառերի տակ։

