նորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է ինտերնետի խափանումների վերաբերյալ քննարկվող տարբեր վարկածների մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատասխանելով մեր հարցմանը հայտնել է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունությունը գնահատվում է որպես կայուն։

Մեր հարցումը վերաբերում էր վերջին շրջանում Հայաստանի տարածքում ինտերնետի աշխատանքի հաճախակի խափանումներին։ Մենք փորձել էինք ճշտել խափանումների պատճառները, ամենաշատ տուժած շրջանները, վերջին լայնամասշտաբ խափանման ժամանակը և տևողությունը։

Նախարարությունը նշել է, որ այդ հարցերի պատասխանները իր իրավասությունների շրջանակում չեն։ Գերատեսչությունը խորհուրդ է տվել դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նաև հայտնել է, որ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների համատեքստում քննարկվում են տարբեր վարկածներ։

«Հաշվի առնելով թվային տիրույթում առկա մարտահրավերները՝ նախարարությունը մշտական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի արդիականացման, անվտանգության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ», – նշված է նախարարության պատասխանում։

Հիշեցնենք, որ Հայաստանը արտաքին ինտերնետային տրաֆիկ է ստանում Եվրոպայից Թուրքիայի և Վրաստանի միջոցով։ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի 80%-ը (ներառյալ Թուրքիայից, ԵՄ-ից և Ռուսաստանից եկող տրաֆիկը)։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

You may also like

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու