Հայաստանի իշխանությունների կողմից փոքր մոդուլային ռեակտորների (SMR) կառուցման մասին հայտարարությունները և դրանք կապակցելու հնարավորությունը 5 պոտենցիալ գործընկերների հետ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա և Ֆրանսիա, բարձրացնում են մի շարք կարևոր հարցեր, որոնք պետք է մանրամասն վերլուծել՝ հաշվի առնելով երկրի էներգետիկ անվտանգության և տնտեսական զարգացման ռազմավարությունը։
Իմ տեսակետով, որոշումը, թե որ տեսակի ատոմակայան կառուցել, ուղղակիորեն կախված է այն մոդելից, որը պետությունը կընտրի իր տնտեսության զարգացման համար։ Եթե մեր նպատակը շարունակել մնալ առևտրային և ծառայություններ մատուցող տնտեսության մեջ, ապա մեծ հզորության ատոմակայաններ, թերևս, անհրաժեշտ չեն լինի։ Սակայն, եթե մեր նպատակն է զարգացնել արդյունաբերական հզորություններ, ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը և տարածաշրջանում կայանալ որպես կարևոր գեոտնտեսական խաղացող, ապա ակնհայտ է, որ մեծ հզորության կամ ավանդական հզորության ատոմակայանի առկայությունը Հայաստանի համար հույժ անհրաժեշտ է։
Այս համատեքստում, իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքային մոտեցումը՝ փոքր մոդուլային ռեակտորների (SMR) ներդրումը, պետք է դիտարկել շատ զգուշությամբ։ Թեև այս տեխնոլոգիան ունի իր առավելությունները, այն նաև ներկայացնում է մի շարք ռիսկեր, որոնք կարող են ունենալ ոչ միայն տեխնիկական, այլև ռազմավարական հետևանքներ։
Միակ բան, որը պետք է հստակ հասկանալ, այն է, որ ատոմակայանը դա ոչ միայն տեխնիկական, այլև աշխարհաքաղաքական գործիք է։ Այս ոլորտում աշխարհի առաջատարները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, շարունակում են փոխգործակցել միմյանց հետ՝ աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված, ինչը հստակ ցույց է տալիս այս ոլորտի ռազմավարական կարևորությունը։
Հայաստանի դեպքում, որտեղ ատոմակայանը ապահովում է էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը, ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի խիստ հաշվարկված և ռազմավարական մոտեցմամբ։
Ռիսկերը և առավելությունները
Փոքր մոդուլային ռեակտորների (SMR) առավելությունները:
Մոդուլայինություն և ճկունություն: SMR-ները կարող են կառուցվել գործարանում և տեղադրվել տեղում, ինչը թույլ է տալիս ավելի արագ կառուցում և ավելի ճկուն լինել էներգետիկ պահանջարկի փոփոխություններին։
Անվտանգություն: Շատ SMR մոդելներ ունեն բազմաթիվ անվտանգության համակարգեր, որոնք նախատեսված են ավտոմատ կերպով անջատելու ռեակտորը ցանկացած անսովոր իրավիճակում։
Փոքր մոդուլային ռեակտորների (SMR) ռիսկերը:
Տեխնոլոգիական ոչ ճշգրտություն: Ի տարբերություն ավանդական ատոմակայանների, որոնք ունեն տասնամյակների փորձ, SMR տեխնոլոգիան դեռևս գտնվում է զարգացման փուլում։ ԱՄՆ-ում առաջին SMR-ի շահագործմանը նախատեսվում է 2032-33 թվականները, և նույնիսկ այն պետք է անցնի մի քանի փուլերի փորձարկում։
Կադրային և տեխնիկական կախվածություն: Եթե Հայաստանը որոշի անցնել դեպի SMR, դա կնշանակի ամբողջությամբ վերաձևավորել մեր կադրային, կրթական համալիրը և էներգետիկ սպասարկումը։ Մենք կկորցնենք մեր ավանդական գիտական և կադրային հայ-ռուսական դպրոցը, որը դարձել է մեր էներգետիկ անվտանգության հիմքը։
Ավանդական ռազմավարական գործընկերության խափանում: Հայաստանը ավանդաբար աշխատում է Ռուսաստանի հետ՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնակցությամբ, որը ոչ միայն կապալառու է, այլև գիտական գործընկեր։ SMR-ի ներդրումը կարող է խափանել այս ռազմավարական գործընկերությունը։
Էներգետիկ վակուումի ռիսկ: Ինչպես նշել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, եթե Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը դուրս է հանվում շահագործումից (2031 թ.), իսկ նոր SMR-ի կառուցումը դեռևս սկսված չէ, մենք կգտնվենք էներգետիկ վակուումի մեջ։ Կառուցման համար անհրաժեշտ 6-8 տարիների ընթացքում մենք կունենանք էլեկտրաէներգիայի լուրջ պակաս։
Ինչպե՞ս պետք է գործել
Հայաստանի պետությանը պետք է շարունակել զարգացնել իր ատոմակայանը՝ հիմնվելով ավանդական, փորձարկված տեխնոլոգիաների վրա։ Կարևոր է շարունակել համագործակցությունը «Ռոսատոմի» հետ՝ երկարաձգելով և մոդեռնիզացնելով Մեծամորի ատոմակայանը։
Սամոցավելու համար, պետք է շարունակել հետևել SMR տեխնոլոգիայի զարգացմանը, սակայն այն որպես հիմնական էներգետիկ աղբյուրի փոխարինող ոչ թե այսօր, այլ…

