նորություններ

Հակակոռուպցիոն կոմիտեն հարուցել է քրեական գործ ԴԱՀԿ նախկին պետի եղբոր և նրա հարազատների դեմ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբորը՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանի և նրա մյուս հարազատների դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտի մասին։ Գործը փոխանցվել է դատարան՝ մակագրվելով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը քննող դատավոր Սարգիս Պետրոսյանին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախկին գլխավոր հարկադիր կատարողի գործով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններին մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։

Հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետի քեռու որդուն՝ Տիգրան Միխաիլի Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2009 թվականի մարտի 2-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով վատնման եղանակով ուրիշի խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն։

Միխրան Պողոսյանի շյուս քեռու որդուն՝ Գևորգ Միխաիլի Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2012 թվականի հուլիսի 4-ից մինչև 2016 թվականի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն։

Էդուարդ Կամոյի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու