նորություններ

Թող պահեն, ինչքան ուզում են՝ թող պահեն: Կանայք էլ են շատ ուժեղ «Ուժեղ Հայաստանում»

Այսօր լրագրողների հետ զրույցում ես անդրադառնալ եմ այս առավոտից «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում տեղի ունեցած խուզարկություններին և 15 կուսակցականների բերման ենթարկելու դեպքերին։

Իմ կարծիքով, ընտրակաշառքների վերաբերյալ մեր ժողովուրդը սկսել է շատ ճիշտ գնահատել իրավիճակը։ Տարեկան բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով՝ կենսաթոշակները բարձրացնել ընտրություններից 2 ամիս առաջ, և հետո ասել՝ «միս չես կերել, բարձրացված թոշակով կուտես», դրանից ավելի լավ նախընտրական կաշառք կարո՞ղ է լինել։

Այս գործողությունների հետևանքով ապրիլի 11-ի հանրահավաքը բոլորս տեսանք։ Իրենց իշխանության օրոք դա ամենամեծ հանրահավաքն էր Ազատության հրապարակում։ Մենք պատրաստ ենք ինչպես քաղաքական կռիվ տալու, այնպես էլ ազատազրկման։ Չեմ կարծում, որ կլինի մարդ, որ ազատազրկման վախից մեզ հետ չի լինի։

Սամվել Կարապետյանն, ի տարբերություն իրենց առաջնորդի, ժողովրդին չթողեց՝ փախավ, առաջինը ինքը գնաց և նստեց։ Սա ցույց է տալիս, որ ժողովուրդը տեսել է ղեկավարի՝ պայքարելու կամքը, և այսօր էլ տեսնում է։ 1 միլիարդանոց ընկերություն կորցնել, 6 ամիս ազատազրկում կալանավայրում, 4 ամիս՝ տանը։ Գործընթացը շատ նորմալ է ընթանում։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

You may also like

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու