Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի առջև ծառացած խնդիրը ո՛չ գաղափարական է, ո՛չ էլ ծրագրային։ Իրականում, ընդդիմությունները հաջողության հասնելու իրական շանս ունեն միայն այն դեպքում, եթե կարողանան մարդկանց, պարզ մարդկանց հետ նույնքան պարզ ու անտեսախցիկ շփման ընթացքում համոզել, որ հունիսի 7-ին կայանալիքը ոչ թե ընտրություն է, այլ երկընտրանք՝ այդ հասկացության ամենաուղիղ, ամենաթանձր իմաստով։
Այդ օրը ոչ թե բազմազանության ու բազմակարծության որոշման օր է, ինչպես լինում են ընտրությունները նորմալ երկրներում, այլ՝ կամ-կամ, որի մի կողմում ՔՊ-ական իշխանության լինելիության ու Հայաստանի՝ առնվազն բովանդակ պետության չլինելիության կամ-ն է, մյուսում՝ եղածից գոնե ինչ-որ բան պահպանելու ոչ յուրահատուկ, այդուհանդերձ հնարավորությունը։
Սրանում մարդկանց համոզելու համար ո՛չ պահպանողական կամ առաջադեմ, ո՛չ լիբերալ կամ սոցիալիստական գաղափարախոսություններ են պետք, ինչպես որ անհրաժեշտ չեն վճարովի հիմունքներով գրված պլանավորված ծրագրեր՝ ճռճռան ցուցանիշներ կանխատեսող ճոռոմ խոստումներով։ Հունիսի 7-ի միջոցառումը, որն ընդունվածի համաձայն՝ անվանում են համապետական ընտրություն, իրականում այսօրվա խաղի կանոններով հակապետական միջոցառում է։ Որովհետև ընտրությունը՝ դրա դասական իմաստով, հանգեցնելու է պատկերի, որի արդյունքում պետություն չի լինելու։
Ընդդիմությունները՝ չփոխելով տեղի ունեցողի ու կատարվելիքի նկատմամբ այս հայեցակարգային մոտեցումը և խրվելով նախընտրական ղալմաղալների մրցավազքում, նպաստում են իշխանության վերարտադրությանն ավելի մեծ նպաստումով, քան ՔՊ-ի մահապարտները՝ միասին վերցրած։
Գաղափարախոսությունները, ծրագրերը, դրանց շուրջ բանավեճերը, որոնք առանձին վերցրած ընդդիմադիրների շրջանում վերածվել են հանիբալիզմի՝ իրար միս ուտելու ամենադիտարժան ու նույնքան զզվելի տեսարաններով, փակուղի են, որում մնալու են բոլորը։ Իրար միս ուտողներից մինչև կողքից հետևողներ ու հասարակություն։ Դրանից դուրս է գալու միայն ՔՊ-ն ու դուրս է գալու հաղթանակած՝ սեփական հասարակությանը հաղթանակած։
Ասվածը չի նշանակում, թե գաղափարախոսություններն ու ծրագրերը կարևոր չեն։ Պարզապես դրանք իմաստ կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ հասարակությունը հունիսի 7-ի իր անելիքին անվերապահորեն վերաբերվի՝ որպես երկընտրանքում կյանքի ու մահվան մեջ՝ ոչ թե կյանքը, այլ՝ կյանքի աննշմար հնարավորությունն ընտրելու հանձնառության։
Հակառակ դեպքում՝ կենսաթոշակի այսքան տոկոսով բարձրացումը, աշխատավարձերի այլ տոկոսով ավելացումն ու այլ չափելի, թվաբանական խոստումներ հունիսի 7-ի ընդամենը զմռսելու են ՔՊ-ին իշխանությանը՝ անկարևոր դարձնելով, թե ընդդիմադիրներից հատկապես որի ծրագիրն էր ավելի հնչեղ, որինը՝ ավելի խոստումնալից։ ՔՊ-ի իշխանության շարունակության դեպքում բոլոր այդ ծրագրերն առավելագույնը վերածվելու են Հայաստանն այրող խարույկի կրակի կպչանների։
ՔՊ-ի իշխանության շարունակության դեպքում բոլոր այդ ծրագրերն առավելագույնը վերածվելու են Հայաստանն այրող խարույկի կրակի կպչանների։
Թփթփացնելու են՝ «հիբրիդային պատերազմի դեմ պայքարում» նրա աննկուն ջանքերի համար։ Չնկատելով ջանքերը, որոնցով հիբրիդային պատերազմի թիրախ հռչակված հյուսիսային …Ո՛չ այն ժամանակ, ոչ՛ էլ այսօր այդ վտանգավոր հայտարարությունը հասկանալու մանդատ ու պատասխանատվություն ունեցողները չէին/չեն հասկանում, որ դա հայտարարություն էր պետության վերջնական լուծարման մասին։ Այն պարզ պատճառով, որ առանց էլիտաների՝ պետություն չի կարող լինել՝ ըստ դասագրքային կանոնի։ ՔՊ-ն՝ զբաղեցնելով վերնախավի նոմինալ դերը, անցած տարիներին ոչ միայն չփորձեց կամ փորձեց, բայց չկարողացավ իրական վերնախավ դառնալ, այլև տիրապետելով քարոզչաֆինանսական ռեսուրսներին՝ կազմաքանդեց ոչ միայն ու ոչ այնքան՝ եղած քիչ թե շատ էլիտաները, այլ վերնախավի գաղափարն ի բնե։
Առաջիկա ընտրություններում իշխանության աղբյուր ժողովուրդը լայն իմաստով մեկ անելիք ունի՝ կա՛մ հաստատել սեփական երկրի, նրա անցյալի ու ապագայի պուլպուլակացումը՝ 2018-2026 թվագրությամբ, կա՛մ այս պահին անհնարին թվացող միջոցով ձևավորել նոր իշխանություն՝ Հայաստանն այս վիճակին հասցրած իշխանության ամոթի պուլպուլակը կանգնեցնելու հեռանկարով։
Ազգային բուրժուազիան, որի կարևորության մասին միանգամայն արդարացիորեն ժամանակին խոսում էին պետական գործից եզակիորեն հասկացող ընտրյ

