նորություններ

Դատարանում՝ «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակների պաշտպանական խոսքերը

Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում շարունակվեցին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները։ Այսօր դատարանը սկսեց դիտարկել «Իմնեմնիմի» փոդքաստի վիճելի թողարկումից հատվածներ, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, հեղինակները հնչեցրել են օրենքի հետ խնդիր ունեցող հայտարարություններ։

Գործով մեղադրյալներից մեկը՝ Նարեկ Սամսոնյանը, դատարանում հայտարարեց, որ իրենց գործունեությունը խուլիգանական դրդում չի ենթադրում։ Նա նշեց, որ Յութուբում կան միլիոնավոր դիտումներ ունեցող տեսանյութեր, որտեղ բլոգերներն ու ռեփերները հնչեցնում են ուղիղ սեռական հայհոյանքներ՝ առանց 18+ նշանակման։ Սամսոնյանը պնդեց, որ իրենց նկատմամբ կա քաղաքական սևեռվածություն և ուղիղ հետապնդում, որի հետևանքով նրանք մեկ անգամ անիմաստ տեղում են հայտնվել բանտում՝ ոչ մի բան չարած լինելով։

Նարեկ Սամսոնյանը նաև հստակեցրեց, որ իրենք հաղորդման ընթացքում պատասխանում են պաշտոնական անձանց՝ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին, և այս պատասխանները չեն կարող որակվել որպես խուլիգանություն։ Նրա խոսքով՝ նրանք ոչ թե խուլիգանություն են անում, այլ իրենց ազատ խոսքն են իրացնում։

Գործով մյուս մեղադրյալ՝ Վազգեն Սաղաթելյանը, իր խոսքում նշեց, որ վիճելի հաղորդման ընթացքում իրենք ոչ նորմատիվ լեքսիկոն չեն օգտագործում, անգամ այն դրվագներում, երբ խոսում են Ալեն Սիմոնյանի կամ Նիկոլ Փաշինյանի մասին։ Նա ավելացրեց, որ թեև պատահում է, որ Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս ինքը օգտագործում է ոչ նորմատիվ լեքսիկոն, սակայն դա պարտադիր չէ, որ միշտ օգտագործի և միտումնավոր օգտագործի։

Հարցին, թե ո՞րն է իրենց խոսքի սկիզբը, Վազգեն Սաղաթելյանը տարակուսեց՝ առաջարկելով դատարանին հետ գնալ ոչ թե ութ տարի, այլ Արցախի հանձնումից։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է հարուցվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին ու դրա արձագանքներին հետևելուց հետո։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու