նորություններ

Բելգիայի պարլամենտը միաձայն ճանաչել է արցախահայության վերադարձի իրավունքը և պահանջել է Ադրբեջանից զորքերի դուրսբերումը

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD) ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից նախօրեին ընդունված համապարփակ բանաձևը, որը նոր փուլ է նշանավորում Բելգիա-Հայաստան հարաբերությունների մերձեցման և Հայաստանի՝ դեպի Եվրոպական միություն ինտեգրման ճանապարհին։

Պատգամավոր Միշել դը Մեգդի կողմից ներկայացված բանաձևը հստակ պահանջներ է ձևակերպում միջազգային հանրության և Ադրբեջանի առջև։ Փաստաթղթով Բելգիայի օրենսդիր մարմինը ճանաչում է արցախահայության՝ իրենց հայրենիք վերադառնալու անօտարելի իրավունքը՝ ընդգծելով, որ անվտանգ վերադարձը հնարավոր է բացառապես միջազգային անվտանգության երաշխիքների և գործուն մեխանիզմների առկայության դեպքում։

Բանաձևը նաև կտրուկ պահանջ է ներկայացնում Ադրբեջանին՝ անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և վերադառնալ մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերին։ Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական պատանդների և Արցախի քաղաքական ղեկավարության հարցը. բանաձևը պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակումը։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Կասպար Կարապետյանը, մեկնաբանելով քվեարկության արդյունքները, նշել է, որ սա սկզբունքային դիրքորոշում է, որը պետք է հիմք հանդիսանա Բելգիայի կառավարության հետագա դիվանագիտական քայլերի համար։ EAFJD-ն կոչ է անում Բելգիայի իշխանություններին և Եվրոպական միությանը՝ օգտագործել այս բանաձևը որպես գործիք՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և տարածաշրջանում արդար ու տևական խաղաղություն հաստատելու համար։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու