նորություններ

Աշխատանքային օրենսդրության խախտումների վերաբերյալ դիմումների թիվը նվազել է

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողության ոլորտում դիմում-բողոքների թվի որոշակի նվազում։

Չնայած քանակական փոփոխությանը, խնդիրների բնույթն ու թիրախային ոլորտները գրեթե նույնն են մնացել։ Եթե 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ստացվել էր 208 դիմում, որոնցից 177-ի հիմքով հարուցվել էին վարչական վարույթներ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ստացվել է 193 բողոք՝ 162 հարուցված վարույթով։

Աշխատողների իրավունքների խախտման տեսանկյունից առավել ռիսկային են համարվում շինարարության և սպասարկման բնագավառները, սակայն զգալի թիվ են կազմում նաև առողջապահության և կրթության ոլորտներից ստացվող դիմումները։

Բողոքների զգալի մասը վերաբերում է ֆինանսական պարտավորություններին և աշխատաժամանակի սխալ հաշվարկին։ Դիմում-բողոքները հաճախ վերաբերում են վերջնահաշվարկ չկատարելու, աշխատավարձն օրենքով սահմանված կարգով չհաշվարկելու և չվճարելու, նաև արձակուրդ չտրամադրելու և արտաժամյա աշխատանքի համար չվարձատրելու դեպքերին։ Վերջին տարիներին շատ դիմում-բողոքներ են ստանում նաև աշխատանքի էական պայմանների անհիմն փոփոխության վերաբերյալ։

Տեսչական մարմնի դիտարկումների համաձայն՝ քաղաքացիները հաճախ խուսափում են բարձրաձայնել խնդիրների մասին, քանի դեռ գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ։ Սա պայմանավորված է գործատուից ունեցած կախվածությամբ, ինչի հետևանքով իրական բողոքները ներկայացվում են միայն պայմանագրի լուծումից հետո։

Այնուամենայնիվ, նկատվում է դրական միտում։ Այս տարիների ընթացքում շատացել է նաև տեսչական մարմին դիմող այն աշխատողների թիվը, որոնք հենց աշխատանքային հարաբերությունների ընթացքում, արդեն իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով, դիմում են։

Միևնույն ժամանակ, նկատվում է, որ հաճախ գործատուները փորձում են «մաքրել հետքերը» փաստաթղթավորման մեջ, ինչը դժվարացնում է վերահսկողությունը։ Սակայն պարտավորություն է, որ գործատուն պահպանի ներքին իրավական ակտերը, հետևաբար, ապացույցներ ձեռք բերել սովորաբար հաջողվում է։

Վարչական վարույթների մի մասն ավարտվում է կարգադրագրերով, որոնք ուղղակիորեն պարտավորեցնում են վերացնել խախտումը։ Անցած տարի 177 դիմում-բողոքի հիմքով վարչական վարույթ է հարուցվել, տրվել է ընդամենը 39 կարգադրագիր։ Կարգադրագրի արդյունքում աշխատողների խախտված իրավունքները վերականգնվում են։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու