նորություններ

Ալեն Սիմոնյանի ծննդյան միջոցառմանը ներկա է իշխանական էլիտան

Իմ աղբյուրների համաձայն, այս պահին «Պալլադիում հոլլ»-ում ընթանում է Ալեն Սիմոնյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված միջոցառումը, որին մասնակցում է Հայաստանի իշխանական շրջանակների մեծ մասը։

Միջոցառմանը ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի անդամների հետ։ Բացի վարչապետից, ծննդյան շքեղ արարողությանը ներկա են նաև ՀՀ փոխվարչապեներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։ Այնտեղ են հավաքվել նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարները, գրեթե բոլոր նախարարները, ԱԺ աշխատակազմի անդամները և Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամները։

Այս ծննդյան միջոցառումը տեղի է ունենում այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հորդորել է բոլորին մասնակցել ուխտերթի, որին իշխանությունները պատրաստվում են շատ լուրջ։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

You may also like

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու