նորություններ

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակների գործով դատական նիստը շարունակվում է

VCSQS6R

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։

Նիստի սկզբում Նարեկ Սամսոնյանը դատարան բերվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից՝ սայլակով։ Նա տեղափոխվել էր այդ կենտրոն՝ կալանավայրում գտնվելուց հետո 15 օր հացադուլի մեջ մտնելուց հետո։

Հունվարի 9-ին դատարանը երկարացրել էր Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը եւս երեք ամսով։ Ի նշան բողոքի՝ Նարեկ Սամսոնյանը սկսել էր հացադուլ, որը դադարեցրել է հունվարի 22-ին։

Այսօրվա նիստի ընթացքում մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրական եզրակացությունը։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ գործը վերաբերում է ոչ թե հանցավոր արարքի, այլ թույլատրելի խոսքի։ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանն էլ նշեց, որ մեղադրողի ներկայացրած տեքստում չի բնորոշվում խուլիգանության հանցակազմը։

Վազգեն Սաղաթելյանն էլ հրաժարվեց ընդունել իր դեմ առաջադրված մեղադրանքը։

Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են 2023 թվականի նոյեմբերի 13-ից՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Նրանք կալանավորված են խուլիգանության հոդվածով։ Դատական նիստը շարունակվում է։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու