նորություններ

Հունվարը՝ արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկման ամիս

Հունվար ամիսը ամբողջ աշխարհում նվիրված է արգանդի պարանոցի քաղցկեղի իրազեկմանը։ Այս հիվանդությունը, որը հաճախ սկսվում է աննշան ախտանիշներով, կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե չգտնվի և չվերահսկվի ժամանակին։

ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ Արթուր Բոյաջյանը նշում է, որ հիվանդությունը զարգանում է, երբ արգանդի պարանոցի բջիջները սկսում են բազմացել ոչ նորմալ կերպով։ Առաջին նշանները կարող են լինել դաշտանից դուրս արյունահոսություն, սեռական հարաբերության ժամանակ արյունահոսություն և դեղնավուն, տհաճ հոտով արտադրություն։

Բացի այդ, հիվանդները կարող են բողոքել որովայնի ստորին հատվածում կամ գոտկային ցավերից։ Ուռուցքի աճի հետ միասին այն սկսում է ազդել հարևան օրգանների վրա՝ միզապարկի և ուղիղ աղիքի։ Այս դեպքում ախտանիշները լրացվում են արյունամիզությամբ, դժվարամիզությամբ և ուղիղ աղիքային արյունահոսությամբ։

ՀՀ-ում հիվանդությունը հիմնականում հանդիպում է 35-55 տարեկան կանանց շրջանում։ 65 տարեկանից բարձր տարիք ունեցող կանայք կազմում են դեպքերի 20 տոկոսը, իսկ 20 տարեկանից ցածր կանայք՝ ավելի քիչ։

Համաշխարհային առողջապահության կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում տարեկան գրանցվում է 600.000 նոր դեպք, որից 300.000-ն ունենում է մահացու ելք։ Հայաստանում տարեկան հաշվվում է մոտավորապես 250 նոր դեպք, ինչը 100.000 բնակչի հաշվով կազմում է 16 նոր դեպք 35-50 տարեկանների շրջանում։

Բժիշկ Բոյաջյանը նշում է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը կարելի է կանխել և վաղ ախտորոշել։ Հիվանդության առաջացման հիմնական պատճառը մարդու պապիլոմավիրուսն է (մինչև 90 տոկոս դեպքերում)։ Ռիսկի գործոններ են նաև վաղ սեռական կյանքը, բազմաթիվ սեռական զուգընկերներ ունենալը, վաղ մենարխեն, ուշ դաշտանադադարը, ծխելը և ՄԻԱՎ-ի վարակը։

Հիվանդությունը կարելի է կանխել՝ պատվաստվելով պապիլոմավիրուսի դեմ։ Պատվաստման սխեման կախված է տարիքից․ 25 տարեկանից ցածր անձանց համար նախատեսվում է երկու դոզա, իսկ ավելի բարձր տարիք ունեցողների համար՝ երեք։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու