Իմ վերջին հարցազրույցում, որը նվիրված էր ներկա քաղաքական իրավիճակին, ես անդրադառնալով հիմնական թեմաներից մեկին՝ նշել եմ, որ ընդդիմության հնարավորությունները այսօր զգալիորեն ավելի մեծ են, քան երբևէ։
Իմ տեսակետով՝ ձևավորվում է պայքարի նոր և ավելի լայն հնարավորություն։ Այս ամբողջ ժամանակահատվածում իշխանության լեգիտիմությունը կլինի քննարկումների և կասկածների առարկա, ինչը նախկինում հայտնի չէր։
Ակնհայտ է, որ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների թիվն աճել է։ Եթե հաշվի առնենք նաև այսպես կոչված «փոշիացված» ձայերը, որոնք նախկինում չէին մասնակցել քաղաքական գործընթացներին, ապա դրանց զգալի մասն էլ ընդդիմադիր է։ Խոսքը 600 հազարից ավելի ձայների մասին է։ Եթե դրանց թեկուզ 10 տոկոսը դուրս գա փողոց, ապա մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել այս իշխանության հարցը։
Ես նաև նշել եմ, որ իշխանության կողմից ձևավորված «օրգանիկ» ձայերի ծագումը հեշտ է վերլուծել։ Ընդդիմության հնարավորությունների աճը պայմանավորված է ոչ միայն ընտրազանգվածի աճով, այլև իշխանության լեգիտիմության նկատմամբ հասարակության կասկածներով։

