նորություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ Ալիևի պլանների մասին հայտարարություն է արել

c7ecd391acb09ec6d

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերահաստատել է իր համոզմունքը, որ գործող իշխանության վերարտադրության դեպքում կատարվելու է Ադրբեջանի հերթական պահանջը՝ բնակեցնելու 300 000 ադրբեջանցի Հայաստանում։

Նրա խոսքով՝ մարդկանց շրջանում հաճախ կանխատեսումներ են արվում, թե նման հարցերով քարոզարշավ է իրականացվում։ Սակայն, նրա կարծիքով, այդպիսի հայտարարություններ Ալիևից և նրա օգնականներից ամեն օր լսվում են։

«Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-ին, 19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ անհանգստությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ գործող իշխանությունը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին, հակադարձել բոլոր այն վտանգավոր հայտարարություններին, որոնք ուղղված են Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու