նորություններ

Բաց նամակով դիմել եմ Հայաստան ժամանող ՍՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին

1bc86826eb2f2e5ed96

Հարգելի պարոն Ռուբիո,

Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև TRIPP համաձայնագրի առաջիկա ստորագրման կապակցությամբ։ Ես լիովին աջակցում եմ այս կարևոր նախագծին և, ապագայում որպես Հայաստանի վարչապետ, պատրաստ եմ սերտ համագործակցել Ձեր վարչակազմի հետ՝ դրա լիարժեք և արդյունավետ իրականացման նպատակով։

Միաժամանակ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա, որոնք, իմ համոզմամբ, բոլոր հայաստանցիների համար կենսական նշանակություն ունեն։

Իրականությունն այն է, որ TRIPP նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակի ապօրինի պահվող հայ գերիներին ու պատանդներին։ Ցավոք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականությամբ և վճռականությամբ չի բարձրաձայնում այս կենսական նշանակության խնդիրները։

Վստահ եմ, որ Ձեզ հետ համատեղ աշխատանքը հնարավոր կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատումը։

Հարգանքով՝
Արման Թաթոյան
ՀՀ վարչապետի թեկնածու
ՀՀ մարդու իրավուքների պաշտպան (2016-2022)

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու