նորություններ

Ընտրական քարոզարշավի երկրորդ շաբաթը. Փաշինյանի վարքագիծը՝ սպառնալից հայտարարություններից մինչև իրավապահներին հրահանգներ

c5e3aaeba1ec43

Հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական քարոզարշավի երկրորդ շաբաթն ավարտվում է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 8 տարի ղեկավարել է պետությունը և նախագահական պաշտոնի համար իր հայտը ներկայացրել է, իրենց ստեղծած մղձավանջից դուրս գալու փոխարեն շարունակում է սպառնալու ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլև՝ շարքային քաղաքացիներին։

Նրա վարքագիծը դուրս է եկել սովորական քննադատության սահմաններից։ Փաշինյանը կալանավորում է իրեն քննադատողներին, մատ է թափ տալիս, մուննաթ գալիս, հաշիվ պահանջում, թե ինչու չեն մարդիկ զոհվել պատերազմում, ինչու են կենդանի մնացել։ Սկզբում թվում էր, թե նրա կռիվը միայն ընդդիմադիր թեկնածուների, գլխավոր մրցակից Սամվել Կարապետյանի դեմ է, որին նա սպառնում էր «բոմժ դարձնել», սակայն հետո պարզվեց, որ Փաշինյանի թիրախում բոլորն են, որոնց նա սպառնում է «կզզըցնել», «սատկացնել»։

Նա խոսում է «Գագիկ Ծառուկյանի լակոտին փակելու» մասին, ուզում է խլել «Արարատցեմենտը», Ռոբերտ Քոչարյանին կրկին բանտարկել՝ Մարտի 1-ի գործով։ Արցախցի մարդուն, որն ընդամենը հարցեր էր տալիս նրան, կալանավորեցին։ Նրան քննադատող բժշկուհուն ուզում էին ազատել աշխատանքից։ Վանաձորում հանրահավաքի ժամանակ էլ հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե՝ ԲՀԿ ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թեւանյանի դեմ, հայրենիքի դավաճանության մեղադրանքով։

Անդրանիկ Թեւանյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշեց, որ «Թուրքիայի և Ադրբեջանի շահերին ծառայող ու պետական դավաճանությամբ Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանն ինքն է մեղադրում պետական դավաճանության մեջ»։ Նա նաև նշեց, որ «Փաստացի, ինքը հրահանգներ է տալիս իրավապահներին ու ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, ում դեմ գործ հարուցեն։ Այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերում»։

ԲՀԿ-ն էլ հայտարարեց, որ «Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը»։

Փաշինյանը Վանաձորում անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործին՝ հայտարարելով, որ «Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով պետք է երկար տարիներով բանտ նստի»։ Սակայն գործն արդեն ավարտված է, վաղեմությունն էլ անցել է, և եթե անգամ Փաշինյանը շատ ցանկանա, դա իրականացնել հնարավոր չէ։

Նրա հայտարարությունների շարքում էլ հանդես է եկել Սուրեն Պապիկյանը, որը նշել է, թե ինչու Կարապետյանների գերդաստանի 6 տղաներից ոչ մեկը չի զոհվել 44-օրյա պատերազմում։

ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նշեց, որ առաջիկա օրերին վարչության նիստ կանեն և իրենց գնահատականը կտան։ Նա հավելեց, որ այսպիսի խայտառակ քարոզարշավ ինքը չի հիշում։

Փաշինյանի երբեմնի գաղափարակից, նրա «Հայկական ժամանակում» 10 տոկոսի փայատեր Պետրոս Մակեյանը նույնպես վկայեց, որ նման վարքագիծը նախընտրական գործընթացներում նախադեպ չունեցող է։ Նա նաև նշեց, որ Փաշինյանը Հայաստանը դարձրել է «Հյուսիսային Կորեա», և քաղաքացիների հետ նրա շփումներն էլ դրա մասին են վկայում։ Մակեյանի խոսքով, Փաշինյանը իր ընտրազանգվածի հետ հաշվի չի նստում, այլ խոշոր խաղերի մեջ է, և տերերի հետ է իր հարցուպատասխանը։ Նա նաև նշեց, որ մայիսի 28-ից հետո կհստակություն լինի՝ Նիկոլին պահելո՞ւ են, թե՞ փոխելու։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու