նորություններ

Իշխանության ստի և մանիպուլյացիայի դեմ պայքարը

ee357d704becb44d2b

Որքան էլ հանրային խոսույթում արդեն վաղուց արձանագրված լինի օրվա իշխանությունների դիլետանտությունն ու կառավարման անկարողությունը, կան հարցեր, որտեղ նրանք իսկապես «բարձրակարգ պրոֆեսիանալներ» են ու «անփոխարինելի»։ Ստի, ատելության, հասարակության պառակտման և կեղծ օրակարգերի ձևավորման և անամոթության հարցերում նրանք մրցակցությունից դուրս են։

Այս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը։ Նրանց համար այլևս սահմաններ գոյություն չունեն։ Նրանք կարող են զրպարտել, թիրախավորել, հանրային խոսույթն իջեցնել փողոցային մակարդակի, պետական լծակներն օգտագործել քաղաքական հաշվեհարդարների համար, հրահանգել ապօրինի ճնշումներ ու ձերբակալություններ՝ միայն մեկ նպատակի համար՝ պահպանել սեփական իշխանությունն ու հանրային ուշադրությունը շեղել իրական խնդիրներից։

Փոքրիկ բռնապետի տրամաբանությունը պարզ է․ ստեղծել աղմուկ, թելադրել սեփական խաղի կանոնները և ընդդիմությանը ներքաշել այդ կեղծ օրակարգերի մեջ։

Հենց այստեղ է հավաքական ընդդիմության պատասխանատվությունը։ Այո՛, անհրաժեշտ է դիմակայել բոլոր ճնշումներին, բայց ոչ պակաս կարևոր է չընդունել իշխանության պարտադրած խաղի կանոնները։ Չպետք է թույլ տալ, որ հանրային դիսկուրսը կառուցվի նրանց ստերի, սադրանքների ու ատելության շուրջ։

Մեր խնդիրը պետք է լինի հետևողականորեն բացահայտել նրանց կեղծիքները, հանրությանը ներկայացնել իրականությունը և առաջ տանել սեփական քաղաքական օրակարգը՝ հիմնված պետության, անվտանգության, արժանապատվության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա։

Հասարակությունը պետք է հստակ գիտակցի՝ այս փոքրիկ խմբակն իր ստերն ու կեղծիքները մատուցում է հաշվարկված ձևով՝ դրանք խառնելով մանիպուլյացիայի, վախի և ատելության հետ, որպեսզի մարդկանց համար դժվար դառնա տարբերել իրականությունն ու սուտը։

Ուստի այսօր՝ առավել քան երբևէ, կարևոր է չներքաշվել նրանց պարտադրած կեղծ օրակարգերի մեջ և չնայել այդ քաղաքական «Մեդուզայի» աչքերի մեջ։ Հին հունական դիցաբանության մեջ Մեդուզային հնարավոր էր հաղթել միայն այն դեպքում, երբ չէիր ենթարկվում նրա հայացքի ազդեցությանը։ Նույնն էլ այս դեպքում է․ այս իշխանությանը հնարավոր է հաղթել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը մերժի ստի, ատելության ու մանիպուլյացիայի քաղաքականությունը և հրաժարվի ապրել նրանց ստեղծած կեղծ իրականության մեջ։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու