նորություններ

Ինչու՞ չզոհվեցիք, ինչու՞ կենդանի մնացիք…

5a02e7feba57148

Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն «ինչու՞ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր», որ վրդովվեք այդ աննախադեպ ցինիզմից։ Պարտադիր չէ արցախցի լինել, որ արցախցիներին «փախած» անվանեք… կամ անձամբ ձեզ ասեն «կզցնելու եմ», «սատկացնելու եմ», որ հասկանաք՝ երկրի ղեկին ոչ ադեկվատ, հոգեպես անհավասարակշիռ մարդ է նստած։

Պարտադիր չէ ընդդիմադիր լինել, որ որևէ ընդդիմադիրի նկատմամբ քաղաքական հետապնդումն ապօրինի ու անթույլատրելի համարեք։ Պարտադիր չէ հոգևորական կամ հավատացյալ լինել, որ եկեղեցու նկատմամբ արշավը, կաթողիկոսին փոխելու փորձերը սրբապղծություն համարեք։ Եվ պարտադիր չէ անձամբ ճանաչել Բագրատ ու Միքայել սրբազաններին, որ դատապարտեք նրանց նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերն ու նրանց՝ ազատության սահմանափակումը։

Պարտադիր չէ իրավաբան լինել, որ հասկանաք, թե ինչքան օրենքներ են այս իշխանություններն ամեն օր խախտում։ Պարտադիր չէ, որ ձեր նախնիները ցեղասպանության զոհ եղած լինեն, որ Ցեղասպանության ուրացումը ձեզ համար մերժելի լինի։ Պարտադիր չէ, որ Արարատ սարի համար ուշքներդ գնա, որ հակադրվեք Մասիսի դեմ այս անհեթեթ, խելահեղ պայքարին։ Պարտադիր չէ Տիգրանաշենի բնակիչ լինել, որ Տիգրանաշենի հանձնման դեմ ընդվզեք։ Պարտադիր չէ Գորիս-Կապան ճանապարհի նման զրկվենք նաև դեպի Վրաստան, նաև Եղեգնաձոր ու Սյունիք գնացող ճանապարհներից, որ հասկանաք մեր վիճակի ողջ աղետալիությունը։

Պարտադիր չէ պատերազմ լինի, որ հասկանաք՝ խաղաղությունը խոսքերով չեն բերում և խաղաղություն չի հաստատվելու քանի դեռ ՔՊ-ն իշխանության է։ Պարտադիր չէ, որ գազը դառնա 600 դոլար, բոլոր ապրանքների և ծառայությունների գները տասնապատկվեն, որ հասկանաք՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը ծանր հարված է լինելու մեր երկրին ու բոլորիս կենսամակարդակին։ Պարտադիր չէ, որ թուրքերն ու ադրբեջանցիները տասնյակ հազարներով ժամանեն Հայաստան, տնավորվեն-տեղավորվեն, որ հասկանաք, թե ուր է մեզ հասցրել ՔՊ-ի վարած քաղաքականությունը։

Այս բոլորը և շատ այլ բաներ գիտակցելու համար մի քիչ սթափություն, մի քիչ մտածելու ունակություն, մի քիչ բարոյականություն է հարկավոր ունենալ… անցյալի իրադարձություններից և սրանց 8-ամյա կառավարումից դասեր քաղելու կարողություն։

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրություն։ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի անհավասարակշիռ պահվածքի պատճառը, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, ընդդիմադիր ուժերի կողմից իր դեմ ծավալվող քննադատությունը և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն են։ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որդեգրած գիծը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու