նորություններ

Հայաստանի Հանրապետության վտանգը և մեր պարտքը

b162e1dafe72e62e58

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ապրում է միջնորդված թուրք-ադրբեջանական օկուպացիայի ներքո, որի ղեկավարման գործառույթը կատարում է փաշինյանական կոլաբորանտ իշխանությունը։ Սա այլևս վիճաբանության կամ մեկնաբանության առարկա չէ, այլ ցավոք սարսափելի փաստ։

Այն, որ Հայաստանի կոլաբորանտ կառավարիչները խոսում են հայերեն և ունեն հայկական ազգանուններ, ոչ մի կերպ չի փոխում իրենց գործողությունների էությունը։ Դատեք ինքներդ՝ փաշինյանական իշխանության կողմից հայամետ քաղաքական գործիչների ունեզրկման փորձերը, անընդհատ սպառնալիքները, շինծու մեղադրանքները, ձերբակալությունները «սիրելի վարչապետի» հետ բանավիճելու համար, վիրավորական քայլերը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, վրդովմունքը, թե ինչու հայերը ողջ մնացին պատերազմի ժամանակ, պատրաստակամությունը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները փոխանցելու թուրք-ադրբեջանական տանդեմին… Բաքվում և Անկարայում այս ամենը դիտարկվում է որպես երկնային հրճվանք։

Հետևաբար, պետք է հստակ հասկանանք, որ այս իշխանության բոլոր քայլերը, խոսքերը և նպատակները՝ սկսած դպրոցների կառուցումից և ավարտած ասֆալտ «փռելուց», ուղղված են «Արևմտյան Ադրբեջան» ձևավորմանը։ Սա այլևս ենթադրություն չէ, այլ փաստ։

Այո, սա փաստ է, ինչպես և փաստ է, որ յուրաքանչյուր ոք, ով այս իշխանությանը կտա իր քվեն, փաստացի դրանով գիտակցաբար տալիս է իր համաձայնությունը Հայաստանի Հանրապետության ապամոնտաժմանը՝ «Արևմտյան Ադրբեջան» ձևավորելու համար։

Ի՞նչ անել, որպեսզի չեզոքացվի Հայաստանի Հանրապետության գլխին կախված վտանգը։

Նախ՝ դադարել նստել տանը և վախվորած, լուրջ դեմքով ասել, թե իբր՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Դա կործանարար է։ Պետք է ընդամենը 15-20 րոպե տրամադրել հունիսի 7-ին և գնալ ընտրատարածք։

Վերջ։ Էլ բան չի պահանջվում։

Մի խոսքով, եթե դու չգնաս ընտրատարածք, ապա արհավիրքը, գաղթը, մահը՝ մի խոսքով ադրբեջանցին ու թուրքը, Փաշինյանի թեթև ձեռքով կգան ձեր տուն… սա հասկացեք ուղիղ իմաստով։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու