նորություններ

Իշխանությունն ու ընդդիմությունը. Կռվի ոճերի տարբերություն

d87a0880

2020 թվականի պատերազմի ժամանակ ՔՊ-ական իշխանությունը մեր թշնամու դեմ այսքան կենաց-մահու կռիվ չէր տալիս, ինչպես հիմա պայքարում է ընդդիմության դեմ՝ ընտրական ճակատամարտում հաղթելու համար։ Այն կռվում զգուշավոր էին՝ թշնամու նավթամուղերին և գազամուղերին չէին հարվածում, բնակավայրերը չէին ռմբակոծում (մեկ բացառությամբ՝ երբ սխալմամբ Կիրովաբադին խփեցին), ագրեսիվ լեքսիկոն չէին կիրառում։

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է։ Բոլոր մեթոդներն ընդունելի են ու կիրառելի։ Հարվածում են ամենացավոտ տեղերին, մտնում են ընտանիքներ, կեղծիք են տարածում, խոստանում են «սատկացնել», «կզզըցնել», «ոչնչացնել»։ Իսկ իրավապահ համակարգը, որը «Փաշինյանին սպասում եմ Շենգավիթ համայնքում» արտահայտությունը համարել է բռնության սպառնալիք, իսկ «սիկտիր» բառը՝ ատելության խոսք, այս արտահայտությունների մեջ ո՛չ բռնության հանցակազմ է տեսնում, ո՛չ ատելության խոսք, ո՛չ անհանդուրժողականություն, ո՛չ քարոզարշավի խոչընդոտում։

Բայց բոլոր սանձերն արձակած իշխանության վարքն այլևս տարօրինակ չէ, ոչ էլ նրա սպասարկու իրավապահների՝ այս «մահապարտի» կեցվածքը։ Ավելի շատ զարմանում եմ ընդդիմության պահվածքի վրա։ Եթե մենք նորմալ, համարձակ և գործունյա ընդդիմություն ունենայինք, հիմա իրավական ատյանները՝ դատախազությունը, քննչականը, դատարանները, պետք է հեղեղված լինեին հայցերով։ Սրանք ուղղակի չպետք է աչք բացեին հայցերի տարափից։

Եթե մեր ընդդիմությունը մի քիչ վճռական լիներ, պետք է հիմա մարդկանց փողոց հանած լիներ։ Դուրս չե՞ն գալիս՝ իրենք դուրս գային։ Մեկ-երկու շարքերը կավելանային, հանրությունը կակտիվանար, նախընտրական մթնոլորտ կձևավորվեր և իշխանափոխության պահանջ։ Իսկ այս իներտության, քվեարկության օրվա սպասման մեջ շահում է նա, ով ավելի ագրեսիվ է։

Մի հատ ուղղակի խորանանք սրանց Քննչական կոմիտեի, քննիչների, իշխանական իրավաբանների անմեղսունակության,…

Մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում նախատեսվում է հավաք, որի ընթացքում կհնչի…

Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող, այսպես կոչված…

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու