նորություններ

ԲՏԱ նախարարի կենսագրությունից հեռացվել է գիդ աշխատելու մասին հիշատակումը

3ae4a375c4

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի կենսագրությունից հեռացվել է այն հատվածը, որտեղ նշվում էր նրա անցյալում աշխատանքի փորձը՝ որպես գիդ։

Նախարարը, որը 2015 թվականին, 25 տարեկան հասակում, աշխատել է «Ախթամար տուր» տուրիստական ընկերությունում՝ որպես էքսկուրսավար, այժմ խմբագրել է իր կենսագրությունը՝ այդ փաստը հեռացնելով։

Հիշեցնենք, որ նախարարը, որը սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում, «Ախթամար տուր»-ում իր աշխատանքի ընթացքում տուրիստական խմբեր է ուղեկցել Արեւմտյան Հայաստան։ Որպես գիդ՝ նա պատմել է հայրենիքի կորսված մասի, ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից դրա ժխտողականության մասին։

Այս տեղեկությունը ներկայացված էր նրա կենսագրության մեջ, որը հրապարակվել էր 2018 թվականին, երբ նա նշանակվեց սփյուռքի նախարար։ Այժմ, սակայն, այդ հատվածը կենսագրությունից հեռացվել է։

Այս փոփոխությունը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Արաբկիրում այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճակահարված կինը, ինչպես հայտնի է դարձել, Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու