նորություններ

ՏԿԵ նախարարությունը հաստատում է «Ախթալայի ԼՀԿ»-ում աշխատանքային պայմանների վերանայումը և աշխատակիցների բողոքի ակցիաները

9FaBC3Cf9dD9

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաստատել է, որ այս տարվա հունվարին «Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում ՏԿԵ նախարարությունը և Լոռու մարզպետի աշխատակազմը հանդիպումներ են ունեցել ընկերության աշխատակիցների և ղեկավար կազմի հետ։

Հարցմանը, որը կապված էր հանքում հնարավոր արհեստական գործադուլների և սաբոտաժի մասին շրջանառվող լուրերի հետ, նախարարությունը փաստացի ընդունում է, որ հանքում առկա են եղել այնպիսի խնդիրներ, որոնք հանգեցրել են բողոքի ակցիաների և պետական միջամտության անհրաժեշտության։

Պաշտոնական պատասխանում նշվում է, որ քննարկումների արդյունքում ընկերությունը «բարելավել է աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչպես նաև վերանայել է աշխատավարձերը», ինչից հետո ընկերությունը «վերադարձել է բնականոն գործունեությանը»։

Հիշեցնենք, որ հունվարի 15-ից «Ախթալայի ԼՀԿ»-ի 52 հանքափորները գործադուլ էին անում՝ աշխատավարձի բարձրացման պահանջով։ Ընկերության կանոնադրական կապիտալի 100% բաժնետոմսերը պատկանում են գործարար Վահե Հակոբյանին, որը նաև ընկերության խորհրդի անդամ է։ Ընկերության գլխավոր տնօրենը Սամվել Խաչատրյանն է։

Հարցումը նաև վերաբերում էր հանքավայրի հնարավոր անօրինական տիրանալու փորձերի մասին լուրերին, սակայն նախարարությունը հստակ պատասխան չի տվել այս հարցին՝ նշելով, որ դրանք իրենց իրավասությունների շրջանակում չեն գտնվում։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու