նորություններ

«Ջենեսիս Արմենիա»-ի տնօրենը՝ Սիրիայի հանգուցալուծման հնարավոր ազդեցության մասին

Zh4YYXsN4

«Պրեսսինգ» հաղորդաշարում «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանը խորհրդրդում է Սիրիայի շուրջ ընթացող իրադարձությունների և դրանց զարգացումների վերաբերյալ՝ հատկապես նշելով դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։

Նրա խոսքով՝ Սիրիայի քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքները կազմում են երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը՝ մոտ 72 տոկոսը։ Այս տարածքներում գտնվում է Սիրիայի նավթագազային ռեսուրսի 65 տոկոսը, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը։ Այստեղ ապրում է 850 000 աշակերտ և ուսանող, իսկ զինվորական ստորաբաժանումներից այստեղից դուրս է գալիս ընդամենը 100 000 զինվոր։

Աբրահամ Գասպարյանը նշեց, որ քրդական գործոնին պետք է տրվի շատ մեծ ուշադրություն։ Նա անդրադարձավ նաև «Դավթի միջանցքի» իրականացման խնդրին՝ նշելով, որ հենց այս տարածաշրջանը Թուրքիայի անհանգստության հիմնական պատճառն է։ Ըստ նրա՝ Թուրքիան լրջորեն անհանգստացած է և ԱՄՆ-ի հետ իր առճակատումը հիմնականում կայանում է հենց այս տարածաշրջանին իր վերահսկողության տակ վերցնելու համար։

«Թուրքիային անհրաժեշտ է կազուս բելի՝ պատերազմի առիթ, քանի որ քրդերը Թուրքիայի խայծը կուլ չտվեցին»,- ասաց Աբրահամ Գասպարյանը՝ ընդգծելով տարածաշրջանի ռազմաքաղաքական լարվածության բարձր աստիճանը։

Վերջում նա նշեց, որ սիրիական հանգուցալուծումն անխուսափելիորեն ազդելու է նաև Հայաստանի վրա՝ որպես այդ տարածաշրջանում գտնվող թույլ օղակ։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու