Այսօր Կիրանց գյուղում տեղի ունեցավ Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնված տարածքի օծման արարողությունը, որին մասնակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սբ. Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարի չորրորդ քառորդում, վերականգնվել է Կառավարության կողմից հատկացված միջոցներով։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է որպես պահեստ, և մեր օրեր հասել է խիստ վթարային վիճակում՝ առանց տանիքի։
Վերականգնման աշխատանքները կատարվել են երկու փուլով։ 2024 թվականին իրականացվել են 21.400.501 դրամի արժողությամբ աշխատանքներ, որոնք ուղղված էին նախագծից շեղված աշխատանքների վերացմանը, պատուհանների բացվածքների և կարանների համապատասխանեցմանը։
2025 թվականին իրականացվել են 32.259.499 դրամի արժողությամբ ավելի բարդ աշխատանքներ։ Դրանց շարքում էին բարդ պրոֆիլավոր քարե շրջանակների, անկյունաքարերի և քիվերի նոր տաշ ու շարումը, տանիքածածկույթի և վեցասյուն նոր ռոտոնդայի կառուցումը, ինչպես նաև ներսույթի ներկման և հարդարման աշխատանքները։ Այս փուլն ավարտվել է 2026 թվականի սկզբին։
Վերականգնված եկեղեցին հիմնովին նոր կյանք է ստացել, և այսօր այն հանդիսանում է ոչ միայն Կիրանցի, այլև ողջ Տավուշի մարզի հայերին հպարտության և հույսի խորհրդանիշ։

