նորություններ

Իմ սրտի, հոգու եւ ճշմարտության կողմնակիցը լինելը ավելի արժեքավոր է, քան ցանկացած քննադատություն

Իմ կյանքը, որն անցկացնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անբաժանորդ է մնում Հայաստանի իրադարձություններից։ Ես, որպես քաղաքացի, մշտապես հանդես եմ գալիս ՀՀ ներկայիս իշխանությունների հասցեին քննադատությամբ։ Թեեւ գիտակցում եմ, որ իմ դիրքորոշումները հաճախ ենթարկվում են քննադատության եւ քննարկման, սակայն ես դրանք ընդունում եմ որպես կյանքի անբաժանելի մաս։

Իհարկե, քննադատությունը ազդում է։ Այն ազդում է իմ առօրյայի, իմ հարաբերությունների վրա, թե՛ անձնական, թե՛ աշխատանքային։ Բայց ես, որպես մարդ, որը կյանքը ապրում է իր սրտի եւ հոգու հետ համերաշխության մեջ, համարում եմ, որ իմ ճշմարտությունը պաշտպանելը եւ իմ համոզմունքներին հավատարիմ մնալը ավելի արժեքավոր են, քան ցանկացած արտաքին դժվարություն։

Ես իմ արժեքները գտնում եմ այն մարդկանց գրառումներում, որոնք իրենց հոգիներով զգում են երկրին պատուհասած իրավիճակը, որոնք հասկանում են կորուստների խորությունն ու չափը։ Նրանց մեկնաբանությունները, որոնք ծնվում են ցավից եւ հասկացողությունից, ինձ համար ավելի արժեքավոր են, քան այն մարդկանց մեկնաբանությունները, որոնց մոտ քննադատությունը դառնում է պարզապես արտաքին արձագանք։

Հաճախ լսվում է միտք, որ Հայաստանին պետք է ղեկավարի կին՝ ավելի հավասարակշռված, սրտացավ եւ հեռատես մոտեցմամբ։ Ես կարծում եմ, որ կինն իր արժանի դիրքն ու գնահատականը կունենա այն ժամանակ, երբ աշխարհը կհասկանա, որ տղամարդկանց ստեղծած աշխարհն է խարխլել գլոբալ անվտանգությունը։

Իմ դիրքորոշումը քաղաքականության հարցում էմոցիոնալ է, եւ դա բնական է։ Ես կին եմ, մայր եմ, քաղաքացի եմ, որը ունի իր քաղաքացիական դիրքորոշումը։ Սակայն ես մշակույթի մարդ եմ եւ ինձ չեմ պատկերացնում քաղաքականության մեջ։ Ես հավատում եմ, որ կգա այն մարդը, որի հայացքը կսեւեռվի դեպի Հայաստանի այն պայծառ ապագան, որի մասին մենք բոլորս երազում ենք։

Ես նաեւ հավատում եմ, որ մեր երկիրը կունենա ծաղկուն եւ հրաշալի ապագա։ Որովհետեւ մենք ունենք փայլուն երիտասարդություն, որոնց իշխանությունները կարող են փորձել խոչընդոտել, կեղծ օրակարգերով պիտակավորել, թունավորել, բայց նրանց պայքարը հանուն ծաղկուն Հայաստանի անպայման կհաջողվի։ Ես վստահ եմ, որ հայի գենը հզոր է եւ կհաղթահարի ցանկացած դավադիր քայլ։ Եվ կգան այն օրերը, երբ արվեստագետները կզբաղվեն իրենց բուն առաքելությամբ, գիտնականները կանեն իրենց բացահայտումները, եւ մարդիկ կապրեն մեր երազած Հայաստանում։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու