նորություններ

ԱՄՆ-ը Իրանին իր միջուկային իրավունքներից զրկելու իրավունք չունի․ հայտարարել է Իրանի նախագահը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը ոչ ոքի իրավունք չի տվել Իրանին զրկել միջուկային էներգետիկան զարգացնելու հնարավորությունից։

«ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանը չպետք է օգտագործի իր միջուկային իրավունքները, բայց չի բացատրում, թե հատկապես ինչու։ Եվ ընդհանրապես, ո՞վ է նա այս աշխարհում, որ ժողովրդին զրկի իր օրինական իրավունքներից։ Մարդկային սկզբունքների տեսանկյունից յուրաքանչյուր ազատ մարդ, անկախ կրոնից, դավանանքից, ռասայից և էթնիկ պատկանելությունից, պետք է օգտվի իր անօտարելի իրավունքներից, և մենք նույնպես պահանջում ենք, որ միջազգային համակարգում բոլոր ժողովուրդների հետ վարվեն արդարության և ազնվության հիման վրա»,- ասել է Իրանի նախագահը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու