նորություններ

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացումը և գագաթաժողովի նախապատրաստումը

CdmnFTT

Հունվարի 29-ին ես հանդիպում եմ ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Մեր զրույցի ընթացքում մենք լայնորեն քննարկեցինք նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերը։ Զրույցի կենտրոնում էր մայիսին Երևանում նախատեսվող ՀՀ-ԵՄ գագաթաժողովի նախապատրաստումը։

Մենք անդրադարձեցինք նաև առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերին։ Երկու կողմերն էլ ընդգծեցին, որ պատրաստ են աջակցել նոր, շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչմանը։

Մենք նաև քննարկեցինք «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ նույն օրը ԵՄ խորհրդի կողմից կայացել է որոշում՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին երկրորդ փուլով տրամադրելու մասին։

Զրույցի ընթացքում մենք անդրադարձեցինք Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների և երկրի դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Մեր քննարկումների շրջանակում էին նաև տարածաշրջանային խաղաղության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլերը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու