Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստան կատարած այցի ընթացքում հաստատել է, որ Ֆրանսիան և Լեհաստանը բանակցություններ են վարում համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ։ Այս զորավարժությունների առանցքային տարրը միջուկային զսպման տարրերի ինտեգրումն է։
Այս նախաձեռնությունը դիտարկվում է որպես Եվրամիության «միջուկային հովանոց» նախագծի շրջանակում եվրոպական անվտանգության ամրապնդման ուղղությամբ վճռական քայլ։ Ֆրանսիան պահպանում է միջուկային զինանոցի կիրառման վերջնական որոշումը ընդունելու բացառիկ իրավունքը, սակայն զսպան ուժերը կունենան համաեվրոպական նշանակություն։
Նոր մոդելի մեջ, Ֆրանսիայի և Լեհաստանի հետ, պաշտպանական համագործակցությանը ներգրավված են նաև Գերմանիան, Հունաստանը, Բելգիան, Դանիան և Շվեդիան։ Այսպիսով, Ֆրանսիան իր գործընկերներին առաջարկում է ավելի խոր օպերատիվ ինտեգրացիա՝ առանց սպառազինությունների կառավարման փոխակերպում տեղի ունենալու։ Սա միջուկային զինանոց չունեցող երկրներին թույլ կտա ճգնաժամային իրավիճակներում ավելի արդյունավետ կոորդինացնել իրենց գործողությունները ֆրանսիական ուժերի հետ։
Հունաստանը, որը ներգրավված է Ֆրանսիայի նախաձեռնած այս նոր անվտանգության համակարգում, նույնիսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական համաժողովում մեղադրել է Հունաստանին և Կիպրոսին «հակամուսուլմանական ռազմական դաշինք ձևավորելու» մեջ։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը մոտ երկու շաբաթ առաջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ՝ քննարկելով նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցը։ Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել այդ գործընթացին աջակցելու։
Առաջիկա օրերին Ֆրանսիայի նախագահը պետական այցով կժամանի Հայաստան, որտեղ ենթադրվում է, որ կստորագրվի ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Ուշագրավ է, որ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի երևանյան գագաթաժողովին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Լեհաստանի վարչապետ Տուսկը։
Այս իրադարձությունների համատեքստում բնական է հարցը, թե արդյոք Հայաստանը կունենա իր տեղը Ֆրանսիայի նախաձեռնած «եվրոպական հովանոցի» տակ։ Այս հարցին պատասխանը կախված է ապագայում կնքվելիք համաձայնագրի պայմաններից և Ֆրանսիայի հետ հայկական ռազմավարական համագործակցության ռազմական բաղադրիքից։

