նորություններ

Օրվա խորհուրդը՝ Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է

GNT4mT6

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսների վարքագծին, նշել է, որ այս իրադարձությունները ժամանակավոր են, խայտաբղետ երեւույթներ, որոնք միշտ են եղել։

«Օրվա խորհուրդը Աստծո լույսի եւ հավատքի հանդիպման մասին է։ Իսկ Աստծո լույսը հանդիպում է այն հավատավորներին, ովքեր ոչ միայն հավատում են, այլեւ համբերում եւ սպասում են։ Ուստի, չի կարելի շեղվել օրվա խորհրդից։ Քրիստոնեական հանդարտությամբ պետք է վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջ»,- ասաց Ասլանյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն կարող է ինչ-որ թուղթ կամ ստորագրություն շեղել հավատքի գծից։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում գործնական քայլը հավատալն ու աղոթելն է։ «Ես չգիտեմ՝ գործնական քայլը ո՞րն է՝ բացի հավատալը, աղոթելը։ Առ Աստված խոսք ու միտք ունենալուց զատ ի՞նչ գործողություն պետք է անել։ Շեշտում եք տաս հոգուն կարգալույծ անելը․ ենթադրենք եպիսկոպոսաց դասը ընդհանրապես չկա՝ Հայ առաքելական եկեղեցին վերացա՞վ․․․ ինչ 10, 11, 6, 7»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է ավելի լայնախոհ լինել եւ չտրվել պատրանքներին, գայթակղություններին, չգնալ խայծերի ետեւից։

Ասլանյանը համոզված է, որ բոլորիս սպասումները կարդարացվեն։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու