նորություններ

Քարոզարշավը վերածվեց ուտելու մրցույթի

fd8de1a913

Հայաստանի ընտրական պատմության մեջ սա, թերևս, առաջին դեպքն է, երբ թեկնածուի նախընտրական ծրագրի ամենատեսանելի կետը ոչ թե տնտեսությունն է, անվտանգությունը կամ կրթությունը, այլ՝ ուտելը։ Աշխարհում շատ ուտողների մրցույթներ կան, որտեղ մարդիկ սահմանված ժամանակում փորձում են հնարավորինս շատ հոթ-դոգ, պիցցա կամ այլ ուտեստ ուտել։ Նիկոլ Փաշինյանը, կարծես, այդ սպորտաձևի հայկական, քաղաքականացված տարբերակն է ստեղծել։

Որտեղ էլ գնում է՝ ձեռքին կամ պերյաշկի է, կամ գազար, կամ կուկուռուզ։ Հասնում է գյուղ՝ անմիջապես սեղանի մոտ։ Սկսվում է «հանդիպում ընտրողների հետ» կոչվող, բայց իրականում «հանդիպում մենյուի հետ» գործընթացը։ Խաշլամա, խորոված, հավ, խոզ, միրգ, քաղցրավենիք․․․ Սովորական մրցույթներում մասնակիցները մեկ տեսակի սնունդ են օգտագործում։ Փաշինյանի մրցույթն ավելի բարդ է՝ բազմամարտ է։ Ուտում է ամեն ինչ, որովհետև մրցույթի միակ մասնակիցն է։ Ուտելու արշավում ո՞վ կարող է մրցակցել նրա հետ։ Այդ պատճառով էլ, հավանաբար, նախընտրական նոր կարգախոսը պետք է հնչի այսպես․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»։

Ավելին, քարոզարշավի ընթացքում արդեն կարծես ձևավորվում է նոր քաղաքական փիլիսոփայություն՝ «Ավելի շատ կալորիա, ավելի շատ վստահություն»։ Ծրագրերի, խոստումների ու գաղափարների փոխարեն ընտրողին ներկայացվում է ճաշացանկ։ Եվ երբեմն թվում է, թե հիմնական ուղերձն էլ սա է․ «Այս ընտրություններում կարևոր է ոչ թե ծրագիրը, այլ մենյուն»։

Արդեն կարելի է մտածել նաև նոր կուսակցական կարգախոսի մասին․ «Հայաստանն ընտրում է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ճաշացանկ»։

Պատմական է նաև այն փաստը, որ աշխարհում մարդիկ վարչապետ են դառնում ծրագրերով, գաղափարներով կամ թիմերով, իսկ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում վարչապետ դառնալ ազգային գաստրոնոմիական տուրի միջոցով։ Քարոզարշավն աստիճանաբար վերածվում է քարոզսեղանի, և ընտրական պայքարը՝ ուտելու բազմամարտի։

Եթե, Աստված մի արասցե կամ Աստված բարեգութ գտնվի (ով ինչպես գնահատում է), Փաշինյանը կրկին ստանա ձայների մեծամասնությունը, ապա ընտրողներն առնվազն մեկ բանի համար չեն կարող դժգոհել․ նախընտրական խոստումներից մեկը հաստատ կատարվել է՝ ուտելը։ Մարդը չէր խոստացել, բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում հետևողականորեն ցուցադրել է իր գլխավոր քաղաքական հմտությունը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու