նորություններ

Քաղաքացիները վախենում են անգամ ընդդիմադիրների հետ անկաշկանդ խոսել՝ վախենալով իշխանության պատժիչ մեքենայի թիրախ դառնալուց

C5CEf0CEe9fa

Երևանում ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ քաղաքացիները զգում են անհանգստություն՝ անգամ կանգնելու, շփվելու կամ զրուցելու համար մայրաքաղաքի փողոցներում քարոզարշավ անող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։

Իմ աղբյուրների համաձայն, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին տասնյակ քաղաքացիներ թաքուն ժեստերով խնդրում են անջատել իրենց լայվ ռեժիմը։ Նրանք հասկացնում են, որ միայն այդպես կարող են անկաշկանդ շփվել։ Երբ լայվը անջատվում է, խոստովանում են, որ վախենում են տեսախցիկների առջեւ երեւալ և հայտնվել իշխանության կողմից իրականացվող պատժիչ գործողությունների թիրախում։

Այս իրավիճակը բխում է այն հանգամանքից, որ արդեն տևական ժամանակ է՝ իշխանությունները իրավապահների միջոցով իրականացնում են ընդդիմադիր ուժերի համակիրների «որս»։ Նրանք շտաբների մոտ շուրջօրյա հերթապահություն են կազմակերպում, տեսախցիկներ են տեղադրում շրջակայքում և փորձում բացահայտել ելումուտ անողների ինքնությունը՝ նրանց ճնշելով և վախեցնելով՝ հետ կանգնեցնելու համար ընդդիմությանն աջակցելու կամ ընտրելու մտքից։

Արաբկիրում Նիկոլ Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու