նորություններ

Փաշինյանն արցախցու վրա հոխորտում է․ «Գնայիր զոհվեիր, դու խի՞ ես կենդանի»

da80bd76f0b

Այս խոսքը, որը Նիկոլ Փաշինյանն արտասանում է, բոլոր արցախցիներին ուղղված ընդհանուր հասցեագրում չէ։ Այն ուղղված է հող հայրենիք պաշտող, իրենց տնից, բակից, գերեզմանից, պատից կախված ընտանեկան լուսանկարից կառչած մարդկանց։ Այն հոգեբանական հաշվեհարդար է մարդու հետ, ով դեռ հավատացել էր, որ հայրենիքը պետք է պահել։

Ամենահետաքրքիրը հակադրությունն է։ Փաշինյանը կասե՞ր նույն խոսքը իր կողքին կանգնած արցախցիներին, օրինակ՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին կամ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին։ Չէ՛ր ասի։ Խնդիրը արցախցի լինելը չէ, այլ անհնազանդ, հայրենիք սիրող արցախցի լինելը։

Եթե դու կռվել ես, տունդ չես ուզել թողնել, մինչև վերջ կառչել ես հողից՝ դու մեղավոր ես։ Եթե հարմարվել ես, լռել ես, ծառայել իշխանության նարատիվին՝ դու արդեն «կոնստրուկտիվ» ես, պիտանի, օգտագործելի՝ երկրիդ դեմ։

Հիշո՞ւմ եք Ջերմուկի մասին պատմությունները։ Թե ադրբեջանցիները շրջափակման մեջ են, սովածանալու են, գնան։ Այսօր նույն տարածքներում Ադրբեջանը դիրքերից անցել է գրեթե բնակեցման տրամաբանության։ Բայց այդ ամենի համար պատասխան տվողներին Փաշինյանը չի ասում․ «Ինչո՞ւ չզոհվեցիք»։ Որովհետև իշխանության համար ամենահարմար մարդը նա չէ, ով մինչև վերջ պայքարել է։ Այլ նա, ով մինչև վերջ հարմարվել, հանձնել է։ Նման մարդիկ մուրազ են Փաշինյանի համար։

Փաշինյանի «ինչու՞ չես զոհվելը» ընտրովի է։ Ու դրա համար էլ այդ խոսքի մեջ ամենասարսափելին հայհոյանքը չէ։ Այլ ենթատեքստը․ «Եթե չկարողացաք պահել, գոնե մեռնեիք, որ հիմա ձեր գոյությամբ մեզ չհիշեցնեք մեր պարտությունը, խայտառակությունը»։ Սա է ամբողջ ողբերգությունը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու