Այսօր ես պաշտոնապես դիմել եմ Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ հարուցել Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման դեպքի վերաբերյալ։
Իմ դիմումը վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի ժամանակ կատարված վիրավորողական արտահայտություններին։ Փաշինյանը գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև հնչեցրել է անթաքույց բռնության կոչեր և սպառնալիքներ՝ ուղղված իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։
Դիմումի առաջին և վերջին էջերը կցված են։ Ես հետևողականորեն կհետևեմ դիմումի ընթացքին՝ ապահովելու համար, որ այն ստանա պատշաճ իրավական գնահատական։
Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է։

