նորություններ

Պայթյուն Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը ծայրահեղ ծանր վիճակում են

Այսօր՝ ապրիլի 18-ին, Երևանում տեղի ունեցավ ծանր արտակարգ իրավիճակ։ Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կենտրոն ստացվեց զեկուցում, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։

Իրավապահ մարմինների ուժերը անմիջապես ժամանեցին դեպքի վայր։ Պարզվել է, որ ստացված զեկուցումը հավաստի է։ Պայթյունը տեղի էր ունեցել աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառը կուտակված գազերն են։

Պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու մարդ։ Նրանք են աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանը և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Սարգիս Խաչատրյանը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, իսկ Էդիկ Միսակյանը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները՝ պարզելու պայթյունի բոլոր հանգամանքները։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու