«Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական քաղաքականության տեսլականը ներկայացվեց Տաշիրում

Փետրվարի 25-ին Տաշիր քաղաքում տեղի ունեցավ իմ հանդիպումը Տաշիրի երիտասարդների հետ։ Այս հանդիպման ընթացքում ես, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ներկայացրեցի կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի փաթեթը։

Հանդիպումը տեղի ունեցավ բաց և անկեղծ մթնոլորտում։ Ուրբաթի երեկոյան երիտասարդները հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին իրենց հուզող հարցերը՝ կապված կուսակցության ծրագրերի և տեսլականի հետ։

Հանդիպման առանձնահատուկ իրադարձությունը դարձավ «Միսթր Ուժ»-ի պաշտոնական ներկայացումը։ Այս նորարարական քայլը, որը պատմության մեջ առաջին անգամ է կիրառվում հայկական քաղաքական ասպարեզում, ներառում է IA (արհեստական բանականություն) տեխնոլոգիաների միջոցով ստեղծված քաղաքական բոտ։ Այս բոտը աշխատում է 24/7 ռեժիմով և պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, որը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերին և տեսլականին։

Այս գործիքի նպատակն է ապահովել կուսակցության գաղափարների և նախաձեռնությունների մասին տեղեկատվության անխափան և անմիջական հասանելիություն երիտասարդ սերնդի համար՝ խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացներին։