նորություններ

«Մեր բանակն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»

YdV43gkGY

Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ կատարած ճեպազրույցում ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ մեր բանակն այսօր դժվարին ժամանակներ է ապրում, սակայն հույս ունի, որ ամեն ինչ կլինի լավ։

Հարցին, թե կա՞ն նախադրյալներ, որոնք ենթադրում են դրական զարգացումներ, նա պատասխանեց․ «Եթե այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում այդ նախադրյալները չլինեին, ապա մենք բոլորս արդեն պետք է պատրաստ լինեինք Հայաստանը լքելու համար։ Նախադրյալներ կան, բայց մենք պետք է դրանք օգտագործենք, մեր բանակը ուժեղացնենք, որպեսզի այն հաղթահարի մեր պետության առաջ ապրող մարտահրավերները։ Հակառակ դեպքում մեր այստեղ գալը, մեր ընկած տղաների արյունն իմաստ չէր ունենա»։

Հարցին անդրադառնալով պատգամավոր Հակոբ Ասլանյանը նշեց, որ այսօր բանակը շատ բացթողումներ ունի։ Նրա խոսքով՝ բանակի վերականգնման տեմպերը սխալ են։ «Ես գտնում եմ, որ էն տեմպերով, որով մեր բանակն էսօր փորձում են վերականգնել, շատ սխալ է։ Բանակն այսօր չի զինվում, ոտքի չի կանգնում էն ձեւով, ինչպես պետք է։ Դու քայլելով առաջ ես գնում, բայց չես տեսնում, որ կողքինդ վազելով է գնում։ Դուրս է գալիս, որ քո քայլերը շատ ավելի հետ է քեզ գցում»,- նշեց Ասլանյանը։

Նա հավելեց, որ կառավարման համակարգում իշխանությունը «պռավալ» է տվել։ «Ռազմական ծախսերն ինչո՞ւ են քչացրել, որովհետեւ չեն պատրաստվում կռվել»,- եզրափակեց նա։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու