նորություններ

ՀՀ-ում նույնականացման քարտը կդառնա անձը հաստատող հիմնական փաստաթուղթը

ՀՀ կառավարության նիստի ընթացքում ներկայացվեց «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։

Ներկայացված փոփոխությունների համաձայն՝ անձը կկարողանա ստանալ կենսաչափական անձնագիր միայն այն դեպքում, երբ նույնականացման քարտ ունենա։ Այսպիսով, նույնականացման քարտը կդառնա անձը հաստատող հիմնական փաստաթուղթը ներպետական ընթացակարգերի համար։

6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն։ Մինչև 6 տարեկան անձանց համար անձը հաստատող փաստաթուղթը կլինի ծննդյան վկայականը։

Նախարարը նաև հայտնեց, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը կթվայնացվեն։ Այս փոփոխության հետևանքով անձնագրերը կդիտարկվեն որպես ճամփորդական փաստաթղթեր, իսկ նույնականացման քարտերը՝ ներպետական օգտագործման համար։

Աշնանը Հայաստանում ներդրվող նոր կենսաչափական անձնագրերը, նախարարի խոսքով, կարևոր դեր կունենան նաև վիզաների ազատականացման գործում։

Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը՝ անհետաձգելի ռեժիմով։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու