Հանրապետության տարածքում մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոն, որը կներթափանցի արդեն երեկոյան։ Այս ցիկլոնը կպտտվի մեր երկրի տարածքում մոտավորապես 5 օր։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ցիկլոնի հետ կապված ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։ Առաջիկա օրերին, հատկապես երեկոյան ժամերին և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրևներ։
Տեղումները կդադարեն, և ջերմաստիճանը կբարձրանա ապրիլի 30-ին և մայիսի 1-ին։

