նորություններ

Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել ԵՄ անդամագրվելու համար

Հայաստանը չի պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել Եվրամիությանն անդամագրվելու համար։ Այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ընթացքում։

«Այո՛, մենք օրենք ենք ընդունել Հայաստանի Հանրապետության ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ մեր ռազմավարությունն այն է, որ մենք չենք պատրաստվում շանտաժի գործիքներ կիրառել, թե եթե մենք օրենք ենք ընդունել, ապա դուք պետք է մեզ ԵՄ ընդունեք արդեն 1 ամսից»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ ինտեգրման գործընթացում «զրո նյարդեր» են պետք։ Նրա խոսքով՝ եթե Եվրոպական միությունը կորոշի Հայաստանին ընդունել, դա շատ լավ կլինի։ Եթե չընդունի, Հայաստանը կլինի շահած, քանի որ կլինի ժամանակակից, լավագույն ստանդարտներին համապատասխանող երկիր։

Հայաստանի կառավարության որոշումը մեկնաբանելով, Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ Նա Հայաստանի որոշումը համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

You may also like

նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու