Հանդիպման ընթացքում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կրկնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ժեստը՝ սրտիկ ցույց տալով։
Այս դրվագը տեղի է ունեցել ֆեյսբուքյան հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ «Բարի օր, և սիրում ենք բոլորիդ» նախադասությունը և դրան ուղեկցող սրտիկի ժեստը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված և հանրության կողմից լայնորեն ընդունված ազդանշան է։ Այս անգամ այն կիրառվել է Դոնալդ Տուսկի կողմից՝ որպես աջակցության և ջերմ հարաբերությունների նշան։