նորություններ

Իմ ցավը և ազգի ոգու մասին

cc33d4560dcc3cf

Երբ երկրի ղեկավարը մեր հաղթանակների բանակն անվանում է «ավերակ», դրանով չի կարող փոքրացնել այդ բանակը։ Չի կարող, որովհետև այդ բանակը հաղթանակներ է պարգևել հայ ժողովրդին։ Ինչպե՞ս կարող է ավերակ բանակի ծնունդը հաղթանակ լինել։

Իսկ երբ ասում է․ «Մենք ոչ թե բանակը քանդել ենք, այլ իրենց բանակ կոչված ավերակը մի կողմ ենք դրել և զրոյից ստեղծել ենք բանակ։ Եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք այդ բանակը», դա ես ընկալում եմ ընդամենը որպես թանգարանային ցուցադրության կոչ՝ եկե՛ք ու տեսե՛ք․․․

Փաշինյան Նիկոլին կուզեի ասել, որ ես այդ «ավերակ» բանակի ստեղծման ակունքներում եմ եղել՝ իմ փոքրիկ մասնակցությամբ։ Նրա ամեն շարժը, ամեն շունչը գործի բերումով գիտեմ, և այսօր ցավ եմ ապրում։ Այդ ցավն է, որ ինձ ստիպում է հիշեցնել մի շատ կարևոր բան․ քո թանգարանային զինտեխնիկան ոչինչ է, եթե կոտրել ես ազգի ոգին։ Քո ցուցադրական զինտեխնիկան ոչինչ է, եթե խաթարել ես ժողովրդի հավատը սեփական ուժի հանդեպ։

Բանակը միշտ էլ կարելի է զորացնել՝ քարի վրա քար դնելով, ամրացնելով եղածը, ոչ թե հիմքը քանդելով ու ամեն ինչ զրոյական կետից սկսելով, ինչպես արեցիր բանակցությունների ժամանակ։ Բայց ազգի ոգին վերականգնելը շատ ավելի դժվար է։

Դու կոտրել ես իմ ազգի պայքարի ոգին։

Վազգենը չկա, որ կանչի ու ասի՝ ավերակը դո՛ւ ես, ոչ թե հաղթանակների բանակը․․․

Ինչպես այն ժամանակ, երբ դեղին մամուլով սևացնում էիր մեր արյունով ու կյանքերով ստեղծված բանակը։

Շուշանիկ Ջուլհակյան

About Author

Ձեզ կարող է նաև դուր գալ

Ann6vFcC3dh
նորություններ

Հայաստանի առողջապահության համակարգում իրականացվում են համապարփակ բարեփոխումներ և թվայնացման ծրագրեր

Հայաստանի առողջապահության համակարգը կրում է համապարփակ բարեփոխումներ, որոնք ուղղված են ծառայությունների որակի բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։ Այս
HF4jCa
նորություններ

Փաշինյանը Սուրբ Ծնունդը շնորհավորեց Սաղմոսով

Սուրբ Ծննդյան նախօրեին ես ողջ հայ ժողովրդին ուղարկում եմ իմ ջերմ շնորհավորանքները։ Այս տոնական օրը, որը նշվում է հայկական եկեղեցու